Տպել
22.04.2024
Քննարկվել է ԿԸՀ-ի 2022-2023 թթ. գործունեության մասին հաղորդումը
1 / 8

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2022-2023 թթ. գործունեության մասին հաղորդումն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը: Հարցը քննարկվել է ապրիլի 22-ի նիստում:

2022 թվականին միայն ՏԻՄ ընտրություններ են տեղի ունեցել: Մարտին մեկ արտահերթ ընտրություն է անցկացվել Վեդի համայնքում, արդյունքների բողոքարկում չի եղել:

2022 թվականի սեպտեմբերին 25-ին տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ. 17 համայնքում համամասնական ընտրակարգով անցկացվել են ընտրություններ: Ալագյազ համայնքում ընտրությունն անցկացվել է մեծամասնական ընտրակարգով: 18 համայնքում ընտրությունների արդյունքների բողոքարկում չի եղել: «Չնայած մրցակցությանը, քաղաքական պայքարին՝ արդյունքների բողոքարկում չի եղել: Դա նշանակում է, որ ընտրական համակարգն արդյունավետ է աշխատել»,- նշել է Վահագն Հովակիմյանը:

Զեկուցողը տեղեկացրել է, որ 2022 թ. դեկտեմբերի 17-ին ավարտվում էր ՀՀ-ում գործող 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների լիազորությունների ժամկետը եւ կազմավորվել են նոր հանձնաժողովները: 266 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար դիմել է 539 անձ: Արհեստավարժ կազմի ձեւավորման գործընթացից հետո կազմակերպվել են նաեւ դասընթացներ: Երեւանի 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների համար հատուկ ուսուցման ծրագիր է մշակվել եւ իրականացվել: Խոսելով Երեւանի ավագանու ընտրությունների մասին՝ ԿԸՀ նախագահը վկայակոչել է միջազգային դիտորդների գնահատականները, որոնց համաձայն՝ ընտրություններն անցել են ժողովրդավարության կանոնների պահպանմամբ: Այս ընտրության դեպքում եւս արդյունքների բողոքարկման դիմում չի ստացվել:

ԿԸՀ նախագահը մանրամասն անդրադարձել է ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների համար դասընթացների կազմակերպման կարեւորությանը: Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ վստահված անձանց համար եւս դասընթացներ կազմակերպելու առաջարկ է արվել քաղաքական ուժերին: Ընտրություններին մասնակցող 14 քաղաքական ուժերից առաջարկից օգտվել է 7-ը:

Նշվել է, որ 2023 թվականի տարեսկզբից ընդլայնվել է հանձնաժողովի գործունեության թվային գործիքակազմը, արդյունքում՝ առցանց տարբերակով են ներկայացվում բազմաթիվ փաստաթղթեր:

Հարցուպատասխանի ընթացքում պատգամավորներն ընտրական գործընթացների կազմակերպման վերաբերյալ պատշաճ գիտելիքներ ստանալու տեսանկյունից կարեւորել են ընտրական հանձնաժողովների անդամների համար կազմակերպված դասընթացները: Անդրադարձ է եղել վստահված անձանց վերապատրաստման դասընթացների նպատակահարմարությանը, նաեւ ՏԻՄ ընտրություններում վստահված անձանց համար դասընթացների կազմակերպման հնարավորությանը, ընտրությունների ժամանակ դիտորդական կազմակերպությունների գործունեության ռիսկերին, միջազգային գործընկերների հետ ԿԸՀ համագործակցությանը եւ կառույցի գործունեությանն առնչվող այլ խնդիրներին:

ԿԸՀ նախագահը տեղեկացրել է, որ վստահված անձանց դասընթացները կազմակերպվել են բացառապես աշխատակազմի կողմից: Ըստ նրա՝ պետությունն ընտրություններ կազմակերպելու պարտականություն ունի, եւ եթե կազմակերպման հարցում որեւէ օղակի թերի գիտելիքները կարող են բացասական ազդեցություն ունենալ ընտրությունների որակի վրա, ապա պետությունն այդ խնդիրը պետք է լուծի: Վահագն Հովակիմյանի համոզմամբ Երեւանի փորձը ցույց է տվել, որ այդ մեթոդն աշխատում է:

ԿԸՀ նախագահը տեղեկացրել է, որ մշակվում է ԿԸՀ զարգացման ռազմավարության նախագիծը, որի առանցքային մոտեցումներից մեկը մարզերում գործող 28 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների հենքի վրա քաղաքացիական ուսումնական կենտրոնների կազմավորումն է:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի հարցին ի պատասխան՝ զեկուցողն անդրադարձել է թվային քվեարկության հնարավորությանն ու այս գործընթացում ԿԸՀ-ի դերակատարությանը: Նշվել է, որ բոլոր այն երկրները, որոնք  անցել են բացառապես թվային քվեարկության, հետագայում վերադարձել են թղթային տարբերակին: «Թվային քվեարկությունն ունի մեծ թերություն. երբ կա վիճարկում, հնարավոր չի ապացուցել, այսինքն՝ երբ չկա թղթային հենքը, կասկածը մնում է չփարատված»,- ասել է Վահագն Հովակիմյանը: Նա տեղեկացրել է, որ ԿԸՀ-ի ներգրավվածությունը թվայնացման գործընթացին բազաների ինտեգրումն է ապագա թվայնացման հարթակներին:


12.09.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի բացման արարողությանը
Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ վարչապետ, Միջխորհրդարանական միության հարգարժա՛ն նախագահ, Միջխորհրդարանական միության հարգարժա՛ն գլխավոր քարտուղար, Ձե՛րդ գերազանցություններ, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Այսօր Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատմության հիշարժան օրերից մեկն է՝...

12.09.2024
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի մասնակիցներին ողջունել է Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնը
Երեւանում սեպտեմբերի 12-ին մեկնարկել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը: Համաժողովի մասնակիցներին ողջունել է Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնը: «Առաջին անգամ՝ որպես Միջխորհրդարանական միության նախագահ, մեծ պատիվ է դիմել այսօր ձեզ գլոբալ հա...

12.09.2024
Այստեղ ենք մեր երազանքի իրականացումը տեսնելու մի երկրում, որն առանձնանում է երիտասարդների զորացմամբ. Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի ընթացքում Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը, բացման խոսքում ողջունելով ներկաներին, նշել է, որ իրականություն է դարձել իրենց 3 տարվա երազանքը: «Այսօրվա դրությամբ Հայաստանն ամենաերիտասարդ խորհրդա...

12.09.2024
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողով. ուղիղ հեռարձակում
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի ուղիղ հեռարձակումը: Համաժողովի անգլերեն տարբերակը` այստեղ:     ...