ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը եւ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանն ապրիլի 22-ին ընդունել են ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատակազմի ավագ փորձագետ Հանա Թոբուրնին:
Հայ խորհրդարանականները խոսել են տարածաշրջանում տիրող անվտանգային իրավիճակից, ներկայացրել Հայաստան-Ադրբեջան եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումները:
ԱԺ պատգամավորներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղից հայ բնակչության բռնի տեղահանումից հետո վերջիններիս մարդասիրական խնդիրներին, փախստականների կարիքների հոգալուն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերին: Այս համատեքստում հայ խորհրդարանականները շնորհակալություն են հայտնել ԱՄՆ կառավարությանը` օժանդակություն ցուցաբերելու համար, ընդգծել միջազգային գործընկերների շարունակական աջակցության անհրաժեշտությունը:
Հյուրին ներկայացվել է նաեւ ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:
Քննարկվել են հայ-ամերիկյան միջխորհրդարանական կապերին, մասնավորապես արտաքին հարաբերությունների հանձնաժողովների միջեւ համագործակցությանը վերաբերող հարցեր:
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովին
Հարգելի՛ պարոն նախագահ, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել այս համաժողովին մասնակցելու հրավերի եւ այս հիասքանչ քաղաքում մեր պատվիրակությանը ցուցաբերած ջերմ ընդունելության համար: Այս հարթակում առաջին անգամ իմ եվրոպացի գործընկերներին դիմելը մեծապես կարե...
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Իսպանիայում հանդիպել է խորհրդարանների ղեկավարների
Իսպանիայի Թագավորության Պալմա քաղաքում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին: Համաժողովը եվրոպական խորհրդարանների միջեւ կարծիքների, տեղեկատվության եւ փորձի փոխանակման հարթակ է, որը նպա...
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 22-ին ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Քննարկվել են Հայաստան-Եվրոպակա...
Քննարկվել է ԿԸՀ-ի 2022-2023 թթ. գործունեության մասին հաղորդումը
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2022-2023 թթ. գործունեության մասին հաղորդումն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը: Հարցը քննարկվել է ապրիլի 22-ի նիստում: 2022 թվակա...
Բյուջետային ծրագրերի արդյունավետության եւ արդյունքայնության բարձրացմանը միտված օրենսդրական նախաձեռնություն
Բյուջետային ծրագրերի պարբերական եւ կանոնավոր գնահատման գործընթացի ներդրումը կարեւոր քայլ է ծրագրային բյուջետավորման բարեփոխումների համատեքստում եւ կնպաստի բյուջետային ծրագրերի արդյունավետության եւ արդյունքայնության բարձրացմանը. ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը: Ֆինանսավարկային ...
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Իսպանիայում է
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Իսպանիայի Թագավորությունում է: Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն Իսպանիայում կմասնակցի Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին: Համաժողովը եվրոպական խորհրդարանների միջեւ կարծիքնե...
Հանձնաժողովին է ներկայացվել ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակի 2024 թվականի առաջին եռամսյակում կատարած աշխատանքների մասին հաշվետվությունը
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը ապրիլի 22-ի հերթական նիստում լսել եւ ի գիտություն է ընդունել ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակի 2024 թվականի առաջին եռամսյակի ընթացքում կատարած աշխատանքների մասին հաշվետվությունը: Բյուջետային գրասենյակի փորձագետ Արմինե Վարշամյանը հայտնել...
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...