Տպել
09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
1 / 33

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի:

Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայրենական մեծ պատերազմում զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգանքի տուրք մատուցել ֆաշիզմի դեմ մղված պայքարում, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության պետականության, անկախության եւ ինքնիշխանության համար իրենց կյանքը զոհաբերած նահատակների հիշատակին:

Պետական այրերը շնորհավորել են «Հաղթանակ» զբոսայգում ներկա վետերաններին: