Տպել
15.05.2024
ՀՀ ԱԺ պատվիրակությունը Տիրանայում մասնակցել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի լիագումար նիստին
1 / 6

Մայիսի 13-15-ն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր վեհաժողովի 63-րդ լիագումար նիստը: Աշխատանքներին մասնակցել են ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, պատվիրակության անդամներ Սերգեյ Բագրատյանը եւ Արսեն Թորոսյանը:

Քննարկումների առանցքում եղել է «Տարածաշրջանային տնտեսական համագործակցության ամրապնդումն ընդհանուր անվտանգային մարտահրավերներին դիմակայելու համար» թեման:

Հարցի շրջանակում ելույթ է ունեցել ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Բաբկեն Թունյանը: Նա  անդրադարձել է տնտեսական կայունության եւ անվտանգության փոխկապվածությանը, տնտեսական համագործակցության նախագծերում տարածաշրջանի երկրների ներգրավվածության կարեւորությանը, ինչպես նաեւ ընդգծել հաղորդակցության ուղիների ապաշրջափակման նշանակությունը: Բաբկեն Թունյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, անդրադարձել նաեւ հայ-ադրբեջանական բանակցություններին, սահմանազատման գործընթացին` հերթական անգամ շեշտելով տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատելու Հայաստանի հանձնառությունը:

Նիստի ընթացքում քննարկվել եւ ընդունվել են նաեւ հետեւյալ զեկույցները` «Ներդրումներ մարդկային կապիտալում` հանուն ՍԾՏՀ տարածաշրջանում նորարարության եւ բարգավաճման», «Խորհրդարանների դերն ատելության խոսքի դեմ պայքարում միջմշակութային երկխոսության եւ հանդուրժողականության խթանման գործում» եւ «ՍԾՏՀ անդամ երկրների միջեւ համագործակցությունն էներգիայի առեւտրի ոլորտում»:

Կազմակերպության նախագահությունը հանդիսավորությամբ փոխանցվել է Հայաստանին եւ որոշվել է հաջորդ` 64-րդ լիագումար նիստն անցկացնել Երեւանում` այս տարվա նոյեմբերին: 


17.07.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Ռուբեն Ռուբինյանը զրուցակցին շնորհավորել է Իրանում տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունները բար...