Տպել
20.05.2024
Հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է ՀՊ ընթացիկ եզրակացությունը
1 / 15

Կոշտ կենցաղային թափոնների կառավարման պետական քաղաքականության հիմնական նպատակները եւ դրանց հասնելու  ուղիները սահմանված են քաղաքականության փաստաթղթերում, բայց կարելի է արձանագրել, որ ունեցած իրավիճակը, օրենսդրությամբ սահմանված քաղաքականության միջոցառումների նպատակները չեն իրագործվել, հետեւաբար, չի պահպանվել նպատակային արդյունավետության սկզբունքը: Այս մասին ասել է Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը` ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի ու տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում մայիսի 20-ին քննարկման ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում կոշտ թափոնների կառավարման գործընթացի կատարողականի հաշվեքննության արդյունքների վերաբերյալ» Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը:

Նիստը վարել են հանձնաժողովների նախագահներ Ծովինար Վարդանյանը եւ Վահե Ղալումյանը:

Զեկուցողի  խոսքով հաշվեքննության նպատակն է եղել  գնահատել Հայաստանի Հանրապետությունում կոշտ կենցաղային թափոնների կառավարման ռազմավարության իրականացման գործընթացը: Հաշվեքննության ընթացքում ձեւակերպվել են 3 հիմնական հարցեր. կոշտ թափոնների կառավարման պետական քաղաքականությունը վերաբերո՞ւմ է արդյոք կառավարման գործընթացի ամբողջական շղթային, քաղաքականության միջոցառումների իրականացումն ապահովո՞ւմ է արդյոք ձեւակերպված նպատակների իրագործումը եւ ապահովվա՞ծ է արդյոք Կոշտ կենցաղային թափոնների (ԿԿԹ) կառավարման գործընթացի արդյունավետ բյուջետավորում:

Ատոմ Ջանջուղազյանը մասնավորապես նշել է, որ 2021-2023 թվականներին 4 ուղղություններով 32 միջոցառում էր նախատեսված իրականացնել բնագավառում: Դրանցից որոշները  կատարվել են սահմանված ժամկետներից ուշ. չեն կատարվել աղբահանության 4 միջոցառումներ եւ այլն:

Հաշվեքննությամբ պարզվել է, որ 2021 թվականի տարեսկզբի դրությամբ` մինչեւ համայնքների խոշորացումը, կազմակերպված աղբահանություն իրականացվել է միայն քաղաքային եւ քաղաքամերձ բնակավայրերում,  իսկ 58 համայնքներում ընդհանրապես չի իրականացվել: Նախարարությունից տեղեկացրել են, որ 2023 թվականի տարեվերջի դրությամբ  աղբահանություն իրականացվել է հանրապետության բոլոր համայնքներում: «Այդուհանդերձ, հարկ է արձանագրել, որ աղբավայրերը եւ աղբանոցները չեն համապատասխանում միջազգային կամ որեւէ քաղաքաշինական, բնապահպանական  եւ սանիտարահիգիենիկ չափանիշների եւ շահագործվում են չկանոնակարգված»,- ընդգծել է նա:

Զեկուցողը  նշել է, որ արձանագրության հիման վրա Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանն առաջարկներ են ներկայացվել, ստացել որոշակի պարզաբանումներ:

Ամփոփելով զեկույցը` Ատոմ Ջանջուղազյանն անդրադարձել է Հաշվեքննիչ պալատի  2024-2026 թվականների հաշվեքննության առաջնահերթություններին, որոնցից մեկը վերաբերում է օդի աղտոտվածությանը: Ընդգծվել է, որ օդի աղտոտվածության տեսանկյունից կոշտ թափոններն էական նշանակություն ունեն:  «Ըստ  Առողջապահության  համաշխարհային կազմակերպության տվյալների` արտաքին օդի աղտոտվածության հետեւանքով աշխարհում տարեկան վաղաժամ մահանում է 4,2 մլն մարդ` հիմնականում պայմանավորված սրտանոթային, քաղցկեղային եւ քրոնիկ շնչառական հիվանդություններով: Հետազոտությունները ցույց են տալիս, որ օդում որոշակի չափով վտանգավոր մասնիկների աճի հետեւանքով շաքարային դիաբետի զարգացման ռիսկն աճում է 15 տոկոսով` անկախ ճարպակալման մակարդակից»,- ասել է նա: Ըստ զեկուցողի` այս առումով Հայաստանը մտածելու բան ունի, քանի որ Հայաստանում  օդի աղտոտվածության մակարդակը, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, 6  անգամ ավելի է,  իսկ աշխարհի 31 երկրների շարքում Հայաստանն օդի աղտոտվածությամբ 22-րդ է: Նույն վիճակագրության համաձայն` օդի աղտոտվածության հետեւանքով մահացածության ցուցանիշը Հայաստանում  համաշխարհային միջին տվյալին գերազանցում է 19 տոկոսով, իսկ միջին եվրոպական ցուցանիշը` շուրջ 2,6 անգամ: «Մեր կարծիքով սրանք ուշադրության արժանի գործոններ են, որոնք պետք է մեզ ավելի զգոն եւ հետեւողական դարձնեն այս բնագավառում իրականացվող քաղաքականության նկատմամբ»,- ասել է նա:

Հարցի վերաբերյալ Կառավարության տեսակետը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը` նշելով կատարված մեծ աշխատանքը: Փոխնախարարը մանրամասնել է ռազմավարության մշակման ընթացքը եւ նշել, որ բավարար չափով միջոցառումներ են իրականացվել: Համայնքների միավորման արդյունքում 2022 թվականին 320 աղբավայրի փոխարեն ներկայում դիտարկվում է 120-ը: Նա նաեւ տեղեկացրել է, որ ոչ մի աղբավայր չի փակվել:

«Քանի դեռ նոր աղբավայր չի կառուցվել, հինը հնարավոր չէ փակել, քանի որ դա եթե ոչ ուղիղ, այլ համադրելի ծախսեր է պահանջում: Պետք է լինի կանոնավոր աղբահավաքություն, որպեսզի խոսենք աղբի անկանոն կուտակումը բացառելու մասին»,- ասել է փոխնախարարը: Նա նշել է, որ գործող օրենքը հնարավորությունների տեսանկյունից  բավականին լավն է: «Թերացե՞լ ենք: Երեւի, եթե օրենքն ունի այդ հնարավորությունները եւ մեր համայնքները չեն կիրառում նորմերը, ուրեմն պետք է այդ հնարավորությունների մասին ավելի լավ իրազեկեինք»,- նշել է Վաչե Տերտերյանը` հավելելով, որ այսօր ՀՀ-ում ոչ մի լիցենզավորված աղբավայր չկա: Անդրադառնալով «Կոտայք-Գեղարքունիք» աղբավայրերի շինարարությանը` նա նշել է, որ փոխաբեռնման կայանները պատրաստ են, Հրազդանի աղբավայրն ամբողջությամբ պատրաստ է շահագործման, բայց մեքենաների պարկն ամբողջական չէ: Հերթական անգամ հայտարարված մրցույթին մասնակիցներ չեն եղել: Բանակցություններ են ընթանում հարցի լուծման այլ տարբերակներ մշակելու ուղղությամբ:

Փոխնախարարի տեղեկացմամբ մինչեւ տարեվերջ կամբողջացվեն ռազմավարության իրավական մասն ու տեխնիկական միջոցները: Նա նաեւ նշել է, որ փորձ է արվելու աղբահանություն իրականացնել բոլոր բնակավայրերից. բազմաթիվ խոշորացված համայնքերում սկսել են որոշակի աղբահանություն իրականացնել:

«Աղբահանությունը հասարակական կյանքի եւ վարքագծի արտապատկերումն է»,- ամփոփելով խոսքը` ասել է Վաչե Տերտերյանը:

Փոխնախարարը պատասխանել է նաեւ պատգամավորների հարցերին:


26.06.2024
Հայկական հնագույն պատմամշակութային ժառանգության համակարգված ոչնչացումը մշակութային ողբերգություն է, միջազգային օրենքի, մարդու իրավունքների կոպտագույն խախտում. Հայկ Մամիջանյան
Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ նստաշրջանում ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը: «Հարգելի՛ գործընկերներ, Ես կցանկանայի լրացնել Հարավային Կովկասին վերաբերող հատվածում զեկուցողի կողմից ներկայացված փաստերը, քանի որ հայկական հարուստ ու...

26.06.2024
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկեւիչսի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Լատվիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում հունիսի 26-ին հանդիպել է նախագահ Էդգարս Ռինկեւիչսի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների լայն շրջանակին վերաբերող հարցեր՝ սկսած տարածաշրջանային ընթացիկ մարտահրավեր...

26.06.2024
Պատերազմների ժամանակ պատմամշակութային հուշարձանների ավերումը մեկ նպատակ ունի` ազգային, մշակութային ինքնության ոչնչացում. Սոնա Ղազարյան
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը զեկույցով հանդես է եկել Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ նստաշրջանում: Իր զեկույցում պատգամավորն ասել է. «Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Եվգենյա Կրավչուկին զեկույցի համար: Այս զեկույցը քննարկվել է մեր հանձնաժողովում տարբեր ձեւաչափերով եւ...

26.06.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Լատվիայի Սեյմի խոսնակ Դաիգա Միերինյայի հետ
Լատվիայի Հանրապետության Սեյմի խոսնակ Դաիգա Միերինյայի հրավերով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Ռիգայում է: Պատվիրակությունը, որի կազմում են նաեւ Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանը, անդամներ Էդուարդ Աղաջանյանը եւ Մարի...

26.06.2024
Նախատեսվում է ձեւավորել ուսանողական ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն որոշակի ինժեներական աշխատանքների
Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն առաջարկում է ձեւավորել ուսանողական կամավոր ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն որոշակի ինժեներական աշխատանքների: Պատգամավորի խոսքով նախաձեռնության գաղափարն առաջացել է հանձնաժողովի եւ պաշտպանական գե...