ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 21-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծը՝ կից փաթեթով:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում փաթեթի վերաբերյալ առաջարկություններ չեն եղել:
Նա նշել է, որ օրենսդրական փաթեթի ընդունմամբ երաշխավորվում է անհամատեղելիության պահանջների առանցքային նպատակը, այն է՝ պաշտոնների մեկտեղման պարագայում շահերի բախման հնարավոր իրավիճակների առաջացումից խուսափելն ու կանխելը եւ մյուս կողմից՝ իշխանությունների տարանջատման եւ հավասարակշռման սկզբունքի խաթարման բացառումը:
Փոխնախարարը պարզաբանել է, որ նախագծերի ընդունման հրատապությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ավագանու անդամների կողմից հանրային պաշտոն եւ հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնելու դեպքերի առնչությամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ համաձայն օրենքի, հարուցել է վարույթներ, որոնց ժամկետը 90 օր է եւ լրանում է մայիսի 24-ին:
«Օրենսդրական փոփոխությունների՝ մինչեւ վերոնշյալ ժամկետում ուժի մեջ չմտնելու պարագայում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ղեկավարվելով գործող կարգավորումներով, անցկացնելու է վարույթներ, ինչը համայնքի ավագանու անդամների նկատմամբ անբարենպաստ հետեւանքներ կարող է առաջացնել»,- ասել է Կարեն Կարապետյանը:
Փոխնախարարն առաջարկել է օրենսդրական փաթեթին տալ դրական եզրակացություն՝ ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ ներկայացնելու համար:
Հարակից զեկուցող, հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը եւս կոչ է արել կողմ քվեարկել օրենսդրական փաթեթին:
Միաժամանակ նշվել է, որ կա ավագանիների հետ կապված խնդիր, որն այս օրենսդրական նախաձեռնությամբ չի լուծվում: Առաջարկվել է ավելի խորն ուսումնասիրել միջազգային փորձն ու գտնել խնդրի լուծման վերջնական տարբերակ:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին:
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում հյուրընկալվել են «Կանաչ օրակարգ Հայաստան» ծրագրի ներկայացուցիչները
ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ փոխնախագահ Մերի Գալստյանը մայիսի 21-ին հանդիպել են Ստոկհոլմի շրջակա միջավայրի ինստիտուտի ներկայացուցիչ, «SEI» ծրագրի ավագ ղեկավար եւ Բնապահպանական ռազմավարության ու քաղաքականության թիմի ղեկավար Բեռնարդաս Պադե...
Ալեն Սիմոնյանն ու Ռուսլան Ստեֆանչուկը քննարկել են անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում եւ Ուկրաինայում
Ուկրաինական կողմի նախաձեռնությամբ մայիսի 21-ին տեղի է ունեցել զրույց տեսակոնֆերանսի ձեւաչափով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի միջեւ: Զրուցակիցները քննարկել են անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում եւ Ուկրաինայում, Հայաստան-Ուկրաինա միջխորհր...
Ռուստամ Բաքոյանը հանդիպել է NDI-ի երիտասարդների հետ
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը մայիսի 21-ին հանդիպել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) երիտասարդ մասնագետների խորհրդարանական ծրագրի մասնակիցների հետ: Ռուստամ Բաքոյանը հյուրերին ներկայացրել է հանձնաժողովի...
Խորհրդարանը քննարկել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը
ՀՀ Սահմանադրության 166-րդ հոդվածի համաձայն` ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունը: Մայիսի 21-ի ՀՀ ԱԺ հերթական նիստում քննարկվել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը: Վճռաբեկ դատարանի նա...
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում ...
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է օրենսդրական նախաձեռնություններ
Խորհրդարանը մայիսի 21-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է օրենսդրական նախաձեռնություններ: «Հանրային ծառայության մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակա...
Գործադիրը նոր կարգավորում է առաջարկում «Հանրակրթության մասին» օրենքում
«Հանրակրթության ծրագրի» շրջանակում իրականացվող միջոցառումների համար յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով նախատեսվում են համապատասխան միջոցներ: Նկատի ունենալով այդ հանգամանքը` պետական բյուջեի ծախսերի կանխատեսելիությունն ապահովելու, ինչպես նաեւ լրացուցիչ ծախսերի նախատեսումից խուսափելու նպատակով առաջար...
Կսահմանվեն քաղաքացու պատշաճ ծանուցման մասին փաստը հաստատող փաստաթուղթ կամ հանգամանք
Օրենքի նախագծով կարգավորվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի եւ վարժական հավաքների, զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, քաղաքացու կողմից դրանց ստացումը հաստատող փաստաթղթերի ու հանգամանքների շրջանակը. աս...
Նախագծով առաջարկվում է կորպորատիվ կառավարման համակարգերում ներդնել կանոնագիրք
Նախագծով առաջարկվում է Քաղաքացիական օրենսգրքով սահմանել Կորպորատիվ կառավարման կանոնագրքի հասկացությունը եւ դրա ընդունման համար անհրաժեշտ լիազորող նորմը: Կորպորատիվ կառավարման կանոնագիրքն այն ստանդարտն է, որը պետությունն առաջարկում է իր մասնավոր հատվածին որպես ուղեցույց: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկա...
Խորհրդարանը սկսել է նիստերի աշխատանքը. քննարկվել է համայնքի ավագանու անդամի կողմից հանրային կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու արգելքին վերաբերող փաթեթը
Ազգային ժողովը մայիսի 21-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Խորհրդարանը հաստատել է հերթական նիստերի օրակարգը: Մինչ օրակարգային հարցերին անցնելը, պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են ուղղաթիռի վթարի հետեւանքով զոհված Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, կառավարության անդամների եւ նրանց ուղ...