Խորհրդարանը հոկտեմբերի 13-ին արտահերթ նիստում քննարկեց հանրապետության գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդագիրը` պատգամավոր Հակոբ Ռաֆիկի Հակոբյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին:Ստանալով դատախազի միջնորդագիրը` արտահերթ նիստը կառավարության նախաձեռնությամբ հրավիրել էր ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը` առաջնորդվելով Սահմանադրության 70-րդ հոդվածով:
Հակոբ Հակոբյանն աննպատակահարմար էր համարել միջնորդագրի քննարկմանն իր մասնակցությունը, սակայն նիստի երկրորդ կեսին ներկայացավ դահլիճ:
ՀՀ գլխավոր դատախազ եւ արդարադատության պետական խորհրդական Աղվան Հովսեփյանն օրենսդիր մարմնին առաջարկում է համաձայնություն տալ միջնորդագրին` հիմնավորելով, որ քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործինախաքննությամբ ձեռք են բերվել բավարար ապացույցներ պատգամավորին որպես մեղադրյալ ներգրավելու համար:Պատգամավորը մեղադրվում է հոկտեմբերի 8-ին, Արարատի մարզի Հովտաշեն համայնքում գտնվող «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի գազաբախշիչ կայանում զենքի գործադրմամբ խուլիգանական արարքներ կատարելուհամար: Վիճաբանության մյուս կողմը, ներկայացված նյութերի համաձայն, եղել են «Հայռուսգազարդ» ընկերությանգազաբաշխիչ կայանի անվտանգությունը պայմանագրային հիմունքներովապահովող` «Ֆուլ կոնտակտ» կարատեի ֆեդերացիայի անդամները: Բացի այս, դատախազը ներկայացրեց դատախազության վարույթում քննվող մի շարք գործերումՀակոբ Հակոբյանի մասնակցությունը վկայող այլ փաստեր. պատգամավորը մեղադրվում է1991 թ. ի վեր տարբեր ընկերությունների միջոցով չարաշահումներ կատարելու, հարկեր չմուծելուեւ պետությանը նյութական մեծ վնաս հասցնելու համար:
Հարցի վերաբերյալ հարցուպատասխանի եւ ելույթների ընթացքում պատգամավորներըանդրադարձան տարբեր բնագավառների: Վիկտոր Դալլաքյանը կարծում է, թեայս նիստն անօրինական է, քանի որ գլխավոր դատախազը չէր կարող դիմել վարչապետին` ԱԺ նիստի օրակարգը որոշելու համար: Պրն. Դալլաքյանիգնահատմամբ, խախտվել է«Դատախազության մասին» օրենքը, ինչպես նաեւՍահմանադրությունը, քանի որ ԱԺ նախագահը պատգամավորի ձերբակալման մասին անհապաղ չի տեղեկացվել: Թաթուլ Մանասերյանի գնահատմամբ` կիրառվում են երկակի ստանդարտներ: Նա նշեց պետությանը պատճառված վնասը փաստողդեպքեր, որոնց առնչությամբ քրեական գործեր չեն հարուցվել:Մի քանի պատգամավորներ էլ հարց բարձրացրին, թե ինչու՞ են 1991 թ. եղած չարաշահման դեպքերը բացահայտվում այսքան տարի հետո:Գլխավոր դատախազը պարզաբանեց, որ որոշ մանրամասներ եւ գործում ընդգրկված մարդիկ ուշ են հայտնաբերվել:Շավարշ Քոչարյանը այս գործից եզրակացնում է, որ պատգամավոր կամ ազդեցիկ կուսակցության անդամ դառնալըգործարարի համար երաշխիք չէ: Հմայակ Հովհաննիսյանը խոսեց համակարգը փոխելու անհրաժեշտության մասին` ընդգծելով, որ այս պարագայում Հակոբ Հակոբյանը քավության նոխազ է: Արշակ Սադոյանն էլ կատարվածը բնութագրեց որպես էժանագին ներկայացում:
Հարցի վերաբերյալ տեսակետներ ներկայացրին խորհրդարանական հինգ խմբակցություններ:
ՄԱԿ խմբակցության անդամները միջնորդագրին համաձայնություն տալ-չտալու հարցում կքվեարկեն ազատ: Այս մասին տեղեկացրեց խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը` ընդգծելով, որ իրենք չեն տեսնում հարցի քաղաքական կամ տնտեսական ենթատեքստ:Նա այս հարցին վերաբերվում է որպես արդարադատության իրականացմանգործընթացի:Պրն. Արսենյանը կոչ արեց խնդրին վերաբերվել պատասխանատվությամբ` այն չքաղաքականացնելով եւիշխանութ յուններին քննադատելու առիթ չդարձնելով:
«Ազգային միաբանության» ղեկավար Արտաշես Գեղամյանը հայտարարեց, որ խմբակցությունը չի մասնակցելու «ֆարսին»: Նա կարծիք հայտնեց, որ Հակոբ Հակոբյանին դարձնում են քավության նոխազ եւ բերեց չարաշահումների եւ պետությանը պատճառված նյութական այլ վնասների վերաբերյալ տվյալներ` շեշտադրումը կատարելով դոլար-դրամհարաբերակցության տատանումների վրա:
ՀՅԴ խմբակցության դիրքորոշումը ներկայաց նելով` Արմեն Ռուստամյանը անդրադարձավ սկզբունքային երկու հարցերի: Դաշնակցության տեսակետով, պետք է սահմանափակել պատգամավորի անձեռնմխելիությունը, որը եւ հիմնական արատավոր երեւույթների պատճառն է այսօր:Արմեն Ռուստամյանը նաեւկարծիք հայտնեց, որ չիկարելի խոչընդոտել արդարադատության իրականացմանը` անկախ մեղադրանքի ճշմարտացիությունունից:
«Արդարու թյուն» խմբակցության քարտուղար Գրիգոր Հարությունյանիներկայացմամբ` իրենք դատապարտում են կատարվածը եւ այդօրինակ բոլոր դեպքերը եւ կարծում, որհարցերը պետք է լուծել օրինական ճանապարհով: Խմբակցությունը քաղաքական գնահատական է տալիս կատարվածին եւ համարումայն քրեածին եւ օլիգարխիկ համակարգի գործունեության արդյունք: «Արդարության» պատգամավորները եւս քվեարկությանը կմասնակցեն` առաջնորդվելով իրենց խղճով:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը անթույլատրելի է համարում արդարադատությունն իրականացնելուն խոչընդոտելը եւ գտնում է, որ միջնորդության մեջ կան քննարկման ենթակա տվյալներ:Նա համաձայն չէ լարվածություն ստեղծելու` որոշ գործիչների ռազմավարության հետ: Պրն. Սահակյանը նկատեց, որ Հակոբ Հակոբյանին բնութագրելու փոխարեն ամբիոնն օգտագործվեց սեփական «դարդուցավերից» խոսելու համար:ՀՀԿ-ն վճռական է եւ արդարադատության կողմնակից, միաժամանակ վստահ, որ լուծումներ կգտնվեն ու խնդիրն էլ հասարակության համար տեսանելի կլինի: ՀՀԿ խմբակցության ղեկավարն այս գործում քաղաքական շարժառիթներ չի տեսնում:
Հարցի վերաբերյալ արտահերթ ելույթ ունեցավ խորհրդարանի նախագահ Տիգրան Թորոսյանը: Նա դատապարտեցքննարկման ընթացքում ամբիոնից հնչած վիրավորական արտահայտությունները: Աժ նախագահը զավեշտալի է համարում, որ ամբիոնից խոսում են երկրի դժվարությունների, ժողովրդի ծանր վիճակի մասին: Նման պահվածքով Հակոբ Հակոբյանին ոչ ոք չի պաշտպանում եւ ցանկություն էլ չունի պաշտպանել, ասում է ԱԺ նախագահը:«Լավ կլինի մարդիկ իրենց իրենք հարց տան` ինչպես են իրենք բարոյական նորմերը պահպանում եւ բարոյական արժեքներին վերաբերվում, հետո նոր ուրիշներին խրատ ու դաս տան»,-ասաց Տիգրան Թորոսյանը:Աժ նախագահը պատգամավորին ձերբակալելու մասին գրություն է ստացել հոկտեմբերի 9-ին` դեպքի հաջորդ օրը` ժամը 13:30-ին: Տիգրան Թորոսյանն այն կարծիքին է, որ տեղեկացվել է զգալիորեն ավելի ուշ, քան նախատեսվում է Սահմա նադրությամբ, բայց վճիռներ չի կայացնում Սահմանադրության խախտումների վերաբերյալ: Նիստը, Աժ նախագահի մեկնաբանությամբ,լիովին օրինական է. կառավարությունը որոշում է ընդունելարտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնության մասին` օրակարգում ունենալով ներկայացված միջնորդությունը: Այն վավերացրել է հանրապետության նախագահը:Խորհրդարանի նախագահը նկատեց, որ խորհրդարանը դատարան չէ եւ այստեղ վճիռներ չեն կայացվում: Ըստ պրն. Թորոսյանի, Հակոբ Հակոբյանի հարցը չի քննարկվում, այլ Ազգային ժողովի վերաբերմունքի հարցը: Դատախազությունն ունի հիմքեր եւ գործի հետ կապված լիարժեք քննություն անցկացնելու անհրաժեշտություն է տեսնում: ԱԺ-ն չունի որեւէ հիմք այդ հնարավորությունը չստեղծելու, ասում է ԱԺ նախագահը:Այդ հնարավորությունն ստեղծելու դեպքում ԱԺ-ն չի համարում, որ Հակոբ Հակոբյանը հանցագործ է: Պրն. Թորոսյանը գտնում է, որ պետք է հետեւել գործընթացին, որտեղ կան քննության կարիք ունեցող որոշ դրվագներ:Լիարժեք քննությունը հնարավորություն կտա պատգամավորին` ներկայացնել իրփաստարկները եւապացուցել անմեղությունը:Մերժել նշանակում է հնարավորու թյուն չստեղծել արդարադատության համար, գտնում է Տիգրան Թորոսյանը:
Պատգամավոր Հակոբ Հակոբյանը հանդես եկավ եզրափակիչ ելույթով:Նա որոշ պարզաբանումներ ներկայացրեցմեղադրանքի եւորոշ փաստերի վերաբերյալ: Պատգամավորի մեկնաբանությամբ` նախ«Ֆուլ կոնտակտ»-ի մարզիկներն են ծեծի ենթարկել իր աշխատակիցներին, ինչին հաջորդել է Զվարթնոց գյուղի բնակիչների եւ գազալցակայանի աշխատակիցների պաշտպանությունն իրենց համագյուղացիներին:Պատգամավորը պարզաբանում է, որ ինքը եղել է իրընտրատարածքի բնակիչների հետ եւ կանխել զենքի գոծրադրումն ու արյունահեղությունը: Հակոբ Հակոբյանն ակնկալում է արդար քննություն: Նա համաձայն չէտնտեսական չարաշահումների փաստերի հետ: Նա շեշտեց, որ ծեծկռտուքին մասնակից մյուս կողմից ոչ ոքի չեն ձերբակալվել: Մինչեւ դատարանի արդար վճիռը կայացնելը ավելորդ է գնահատականներ տալ եւ պետք է պահպանել անմեղության կանխավարկածը, ասում է Հակոբ Հակոբյանը: Նա հերքեց մամուլում շրջանառվող լուրերը, թե ծեծկռտուքը կապված է նախագահի անվտանգության ծառայության պետ Գրիշա Սարկիսյանի անվան հետ:
Քվեաթերթիկով փակ, գաղտնի քվեարկության արդյունքում խորհրդարանը համաձայնություն տվեց գլխավոր դատախազի միջնորդությանը` պատգամավոր Հակոբ Հակոբյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին: ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը նշեց, որ քվեատուփում առկա 84 քվեաթերթիկներից 6-ն անվավեր են եղել: 56 պատգամավոր քվեարկել է միջնորդությունը բավարարելու եւ 22 պատգամավոր` մերժելու օգտին:
Սպառելով օրակարգը` արտահերթ նիստն ավարտեց աշխատանքը: