Տպել
22.05.2024
Խորհրդարանը շարունակել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկումը
1 / 5

Մայիսի 22-ին խորհրդարանը շարունակել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկումը:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթում Արթուր Խաչատրյանն անդրադարձել է Տավուշում տեղի ունեցող իրադարձություններին, սահմանազատմանը:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթում խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը տրամաբանական է համարել, որ այս օրերին Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցից բացի քննարկվում են քաղաքական նշանակության կարեւոր հարցեր, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված են ՍԴ-ի հետ:

Ընդգծելով, որ այս օրերին Հայաստանում ընթացող գործընթացները խոր աղերսներ ունեն նաեւ ՍԴ-ի հետ` խմբակցության ղեկավարն ասել է. «Այսօր Հայաստանում կան կոնկրետ քաղաքական ուժեր, խմբեր, ինչպես նաեւ մեր խորհրդարանական ընդդիմությունը, որոնք Հայաստանից դուրս ուժերի հետ ուս ուսի տված խնդիր են դրել կազմալուծել Հայաստանի պետականությունը: Իսկ ՍԴ-ն Հայաստանի պետականության պահպանման կարեւորագույն ինստիտուտն է»:

Անդրադառնալով ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Խաչատուրյանի ելույթի այն թեզին, որ Սահմանադրության մեջ պետք է սահմանվեն իրագործելի նպատակներ` Հայկ Կոնջորյանը նշել է, որ այսօրվա քննարկումները, քաղաքական բանավեճն այդ ամենի մասին են: «Իրագործելի նպատակների եւ անիրագործելի երազանքների մասին բանավեճ է այսօր տեղի ունենում մեր երկրում, եւ սահմանազատումը հենց դրա մասին է»,- ասել է Հայկ Կոնջորյանը` հավելելով, որ չի կարելի 21-րդ լուսավորյալ դարաշրջանում լինել քաղաքական հայդուկ, եւ պարտադրել, որ պետությունն էլ քաղաքական հայդուկության կառափնարանի մեջ մնա: «ՀՀ-ում ժողովրդավարությունն անշրջելի է, ժողովրդի իշխանությունն անշրջելի է, ՍԴ-ն ժողովրդավարության պահպանման գործում ֆունդամենտալ նշանակություն ունի, եւ վստահ ենք, որ ՍԴ-ն նաեւ այս ընտրության արդյունքներից հետո ունենալու է դրական արդյունքներ եւ մենք կարողանալու ենք ժողովրդավարությունը պաշտպանել ՀՀ-ում»,- եզրափակել է խմբակցության ղեկավարը:

Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Դավիթ Խաչատուրյանը եզրափակիչ ելույթում  շնորհակալություն է հայտնել շահագրգիռ քննարկման համար: Նա անդրադարձել է իրեն ուղղված հարցադրումներին` խոսելով գերագույն դատարանի համակարգի, պառլամենտարիզմի, արդյունավետ խորհրդարանական վերահսկողության մասին:

Ազգային ժողովը քվեարկություններով ընդունել է նախորդ օրը քննարկված օրինագծերը:


23.06.2024
ԱԺ պատվիրակությունն այցելել է Չինաստանի տեղական օրենսդրական իրազեկման գրասենյակ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 22-ին այցելել է Չինաստանի տեղական օրենսդրական իրազեկման գրասենյակ: Պատվիրակությանն է ներկայացվել օրենսդրական բարեփոխումների, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքը: Հայ խորհրդարանականներն այցելել են նաեւ Ուհան քաղաքի արդ...