Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, փոխնախագահ Մերի Գալստյանը եւ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Գրիգորյանը մայիսի 30-ին հանդիպել են Միջազգային իրավական համագործակցության կենտրոնի (CILC) ծրագրի ղեկավար Հանս վան դեն Բերգի հետ:
Ողջունելով հյուրին` հայ խորհրդարանականները կարեւորել են Նիդերլանդների կառավարության կողմից ֆինանսավորվող կենտրոնի գործունեությունը` ուղղված մեր երկրում բարեփոխումների իրականացման հարցում խորհրդատվական աջակցության տրամադրմանը:
Կողմերը քննարկել են կառույցի հետ խորհրդարանի եւ, մասնավորապես, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցեր:
Արման Եղոյանն ընդգծել է, որ, մասնավորապես, ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) արդյունավետ կիրարկման հարցում հայկական կողմն ունի մասնագիտական եւ փորձագիտական օժանդակության կարիք:
Հակոբ Արշակյանը բացման խոսքով հանդես է եկել Տեխնոլոգիական կրթության հիմնադրամի պաշտոնական մեկնարկի արարողությանը
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մայիսի 30-ին ներկա է գտնվել Տեխնոլոգիական կրթության հիմնադրամի պաշտոնական մեկնարկի արարողությանը: Շնորհավորելով հիմնադրամի մեկնարկի առիթով՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը համոզմունք է հայտնել, որ այսօր նոր կրթական դարաշրջանի նախաշեմին ենք, երբ տեխնոլոգիական կրթությունը դառն...
Առողջապահության նախարարությունը 2023 թ. իրականացրել է 12 ծրագիր եւ 57 միջոցառում
2023 թվականին նախնական պլանավորված էր իրականացնել 12 ծրագիր եւ 50 միջոցառում, սակայն տարվա ընթացքում ավելացել է 8 միջոցառում, եւ փաստացի իրականացվել է 12 ծրագիր եւ 57 միջոցառում: Տարեկան պլանը կազմել է 146 մլրդ դրամ, սակայն այնուհետեւ փաստացի իրականացվել են 139.5 մլրդ դրամի ծախսեր, ինչը կազմու...
2023 թ. մեր պլանային ցուցանիշները հիմնականում գերակատարվել են. Անահիտ Մանասյան
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 2023 թվականին ունեցել է 1 ծրագիր եւ 5 միջոցառում: Ունեցել է 612 մլն դրամի պլանավորված միջոցներ, ճշտված պլանով գումարը նվազեցվել է 603 մլն դրամի եւ փաստացի ծախսվել 557 մլն դրամ: Կատարողականը ճշտված բյուջեի նկատմամբ կազմում է 92,3 տոկոս. այս մասին ասել է ՀՀ ֆին...
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակումը: ...
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակումը: ...