Տպել
16.10.2006
ԿԲ-ի նախագահը հավաստում է, որ փոխարժեքն արհեստական չէ

Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախաձեռնությամբ հոկտեմբերի 16-ին խորհրդարանում պատգամավորների, Կենտրոնական բանկի, պետական գերատեսչությունների,հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, տնտեսագետների եւ տնտեսավարողների մասնակցությամբ կազմակերպվեց քննարկում`  «Դրամի արժեւորումը ու տնտեսական իրավիճակը Հայաստանաում» թեմայով: Խորհրդարանական լսումները բացելով` հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը ներկայացրեց, որ այս թեմայով արդեն երրորդ լսումներն են տեղի ունենում խորհրդարանում` տարբեր են ձեւաչափերով: Եթե նախորդ դեպքերում քննարկումները անց են կացվել Կենտրոնական բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի մասնագետների մասնակցությամբ, այս լսումներին ԿԲ-իներկայացուցիչներին էին միացել նաեւ առեւտրի եւ տնտեսական զարգացման, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունների եւ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի պաշտոնատար անձինք:  Խնդրին հաճախակի անդրադարձը Գագիկ Մինասյանըպայմանավորում էհասարակական մեծ հնչեղությամբ:Հանձնաժողովի նախագահըօգտակար է համարում լսումների շրջանակներում անդրադառնալդրամի արժեւորման վրա ազդեցություն ունեցող գործոններին, պարզելդրամի արժեւորման ազդեցությունը երկրի տնտեսության վրա, ինչպես նաեւ գնահատել` ներկա տնտեսական իրավիճակը զուտ հայաստանյան՞, թե՞ միջազգային երեւույթ է:

Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը, որպես հիմնական զեկուցող, անդրադարձավազգային արժույթի երեքամյա արժեւորման ազդեցությանը: Դրամն այս ընթացքում արժեւորվել է 37 տոկոսով: Այն հասարակության զգալի հատվածի համար բացասականերեւույթ է:Դրամի արժեւորումից տուժում են նախ արտարժույթով խնայողություն կատարող անձինք: Ինչպես նկատեց ԿԲ նախագահը,  հիմնականում մեծահարուստները. խնայված արտարժույթի95 տոկոսը պահվում է նրանց ձեռքում: Հաջորդխավը, որը կրում է դրամի արժեւորման բացասական ազդեցությունը, արտարժույթով աշխատավարձ ստացողներն են` միջազգային կազմակերպություններում, լրատվամիջոցներում, ոչ պետական հետազոտական ընկերություններում, ստվերային տնտեսության մեջ ներգրավված աշխատակիցները:Դոլար-դրամ տատանումներից զգալի կորուստեր են ունեցել նաեւ տրանսֆերտներ ստացողները: Իսկտրանսֆերտների գծով գրանցվում է տարեկան 25-30 տոկոսի աճ: ԿԲ նախագահն ընդգծեց, որ Հայաստանը դեռեւս դոլարիզացված երկիր է: Մյուս խումբը, որին հիմնախնդրի առաջ է կանգնեցրել ազգային արժույթի արժեւորումը,արտահանողներինն է: Վերջիններս գների բարձրացման պատճառովարտաքին շուկայում դառնում են անմրցունակ:Գլխավոր դրամատան ղեկավարը լսումների մասնակիցներին ներկայացրեց նաեւ դրամի արժեւորման պատճառները:Որպես այդպիսին Տիգրան Սարգսյանը համարում է տնտեսության աճի բարձր` երկնիշ ցուցանիշները, դոլարային մեծածավալ ներդրումները, մասնավոր տրանսֆերտների ծավալների աճը, հանքահումքային եւ քիմիական արդյունաբերական ճյուղերի զարգացումը, Հայաստան այցելողների քանակի շեշտակի աճը:Տնտեսական աճը հիմնականում ապահովումեն շինարարության եւ սպասարկման ոլորտները: Կապիտալ ներդումների ծավալնզգալիորեն ավելացել է. միայն Երեւանի կենտրոնում շենքերի շինարարության համար ներդրվել է 20-25 մլն. դոլար: Սպասվում է, որ ընթացիկ տարում Հայաստան այցելողների թիվը կհասնի 450 հազարի,ինչը ենթադրում է դոլարային արտահայտությամբ ծախսերի աճ:Այս ամենի հետ միասին, դոլար-դրամ տատանումների վրա ազդել է նաեւ ԱՄՆ վարած քաղաքակությունը: Այդ է վկայում վիճակագրությունը.24 երկրներումազգային արժույթը դոլարի նկատմամբ արժեւորվել է:ԿԲ նախագահի դիրքորոշմամբ, մեր ընտրած տնտեսական մոդելը` լողացող փոխարժեքի քաղաքականությունը, այլընտրանք չունի: Ֆիքսված փոխարժեքի քաղաքականությունը կիրառելի է միայն մեկ տնտեսական համակարգից այլ տնտեսական համակարգի անցնելուկամ որեւէ արժույթի գոտուն միանալու պարագայում:ԿԲ նախագահը եւս մեկ անգամ ներկայացրեց, որ իրենց գերխնդիրը գնաճի կայուն մակարդակի ապահովումն է:

Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը դրամի արժեւորումը ներկայացրեց վերջին հինգ տարիների տնտեսական զարգացումների լույսի ներքո: Նախարարը կարծում է, որ արդյունավետ կատավարման պարագայում տնտեսավարողը դրամի արժեւորումից կորուստներ չի ունենա: Նախարարն արձագանքեց արտահանում-ներմուծում հարաբերակցության փոփոխության առնչությամբ մասնակիցների արտահայտած մտահոգությանը: Նրա մեկնաբանությամբ,արտահանման ծավալը հարաբերակցության մեջ թեեւ նվազել է, ավելացել է ֆիզիկական ծավալը: Իսկ որոշ ապրանքների ներկրումը ժամանակավոր բնույթ ունի, քանի որդրանք հետագայում,կիրառվելով արտադրության մեջ, կրկինարտահանվում են: Նախարարը համաձայն չէ հնչած գնահատականի հետ, թե Հայաստանն այսօր ապաինդուստրալիզացվում է` ասելով, որ դա կարող է լինել որոշ հանգամանքներով, օրինակ` ներդրումային ծրագրերի իրականացմամբ պայմանավորված: Կառավարությունըզարգացման հայկական գործակալության միջոցովզգալի աջակցություն է ցուցաբերում հայրենական արտադրողներին, ներկայացում ապրանքատեսակները արտաքին շուկայում, հավաստում է նախարարը: Այլ հարց է, որ բանկերը դեռ վստահելի չեն համարվում եւ ֆինանսական օգնություն նրանց չեն ցուցաբերում:

Ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Սուրեն Կարայանը ներկաներին առաջարկեց դրամի արժեւորմանը նայել կառավարության համար առաջնահերթ` սոցիալականխնդիրների լուծման, «Աղքատության կրճատման ռազմավարության» տեսանկյունից: Այս պարագայումպարզ է դառնումգնաճի կայունությունը որպես նպատակ ամրագրելու եւ փոխարժեքի լողացող քաղաքականություն իրականացնելու վարքագիծը: Կառավարությունն առաջնորդվում է կայուն տնտեսական աճ եւ գներ ապահովելու տրամաբանությամբ` անթույլատրելի համարելով գների շեշտակի բարձրացումը: Դրամի արժեւորման արդյունքում ի հայտ եկածբացասական երեւույթները չեզոքացնելու ուղղությամբ, ըստ փոխնախարարի, որոշակի քայլեր են արվում: Մասնավորապես ստվերային տնտեսության կրճատման,հարկեր-ՀՆԱ հարաբերակցությանբարձրացման, ԿԲ-ի եւ կառավարության կողմից պարտատոմսերի թողարկման ուղղությամբ:

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը ստվերային տնտեսության մեծ ծավալներն էտեսնում առկաբացասական զարգացումներիհիմքում: Ստվերային տնտեսությունն էլ, իր հերթին,բարենպաստ պայմաններում է հայտնվում կանխիկ միջոցների շրջանառության պարագայում: Հանձնաժողովի նախագահի գնահատմամբ, ստվերը հիմնականում հաստատագրված եւ պարզեցված հարկի դաշտում է: Նրա տվյալներով, ստվերային տնտեսությունը կազմում է50-60 տոկոս, իսկ սննդաապրանքային բնագավառում այն հասնում է70-80 տոկոսի: Շուկայում չհիմնավորված գներ կան, ասում է զեկուցողը: Այս ամենը, Աշոտ Շահնազարյանի գնահատմամբ, խոչընդոտում է մրցակցայինհավասար պայմաններ ստեղծելուն: Հանձնաժողովը մինչեւ տարեվերջ նախատեսումէ խորհրդարան ներկայացնել օրենսդրական փաթեթ`խաթարված մրցակցային դաշտը վերականգնելու ուղղությամբ առավել ճկուն քայլերի հնարավորություն ստանալու նպատակով:

Հարցուպատասխանի եւելույթների ընթացքում պատգամավորներն ու հյուրերըբարձրացրին հասարկությանը հուզող տարբեր հարցեր:

«Ազգային միաբանության» ղեկավար Արտաշես Գեղամյանը կարծում է, որ արհեստականորեն է փողի բազայի պակասորդեւ դրամի արժեւորում ստեղծվում, եւ որ այդ ամենը զուրկ է նյութական հիմքից: Ներմուծողները ստանում են 10-12 տոկոսի գերշահույթ եւ պետբյուջե ոչինչ չեն մուծում այդ գումարից, ասում է նա:Պատգամավոր Թաթուլ Մանասերյանը մտահոգություն հայտնեց այն մասին, որ դոլարային արտահոսքը գերազանցում է ներհոսքին եւ կազմում 1,5 մլրդ.: Անկախ վերլուծաբան Էդուարդ Աղաջանովը կարծում է, որՀՆԱ-ում արդյունաբերության եւ արտահանման մասնաբաժինների նվազումը վտանգավոր է երեւույթ է:Նրա հաշվարկներով, արտաքին առեւտրայինդեֆիցիտը այս տարի կհասնի 1,2 մլրդ. դոլարի` երեք տարվա ընթացքում կրկնապատիկ ավելանալով: Ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանի համոզմամբ, հարկային քաղաքանությունըպետք էուղղել արտահանման ծավալների աճին: Այսօր ներքին արտադրողները պաշտպանության կարիք ունեն:Պատգամավոր Հովհաննես Մարգարյանը մասնագետների ուշադրությունը հրավիրեց ստվերային տնտեսության ծավալները կրճատելու անհրաժեշտության, նաեւ` 1 մլրդ. դոլարի հասնող տարեկան տրանսֆերտների պարագայում առկա կորուստների վրա:

Եզրափակիչ ելույթում ԿԲ նախագահը նկատեց, որ լսումների ընթացում հաջողվեց ախտորոշել հիմնականհիմնախնդիրները: Դրանք են` ստվերային մեծ շրջանառությունը,մրցակցային անհավասար դաշտը: Փոխարժեքիտատանումների արհեստական բնույթի մասին հնչած տեսակետներին ի պատասխան ԿԲ նախագահը հայտարարեց, որ իրենց կողմից սահմանվող փոխարժեքը լիովին համապատասխանում է շուկայում ձեւավորվող փոխարժեքին. ԿԲ-ն պարզապես ամրագրում է այն փոխարժեքը, որովառեւտրային բանկերնառքուվաճառք են իրականացնում: Տիգրան Սարգսյանը նաեւ տեղեկացրեց, որ դոլարի արտահոսք-ներհոսք հարաբերակցությունը հօգուտ ներհոսքի է: ԿԲ նախագահը խոսեց նաեւ ռիսկերի մասին: Քանի որ տնտեսությունը դիվերսիֆիկացված չէ, շինարարության բնագավառում արհեստական գնագոյացմումը կարող է հանգեցնելֆինանսական ճգնաժամի: Նա ներկաներին կոչ արեց բարձրացված հարցերին անդրադառնալ գլխավոր դրամատանը պարբերաբար կազմակերպվող մասնագիտական քննարկումների ընթացքում:

Ամփոփելով լսումները` Գագիկ Մինասյանը նկատեց, որ պետք է փոքր քայլերով փորձել առաջ շարժվել` հետեւողականություն ցուցաբերելով քննարկումներին մասնակցելու հարցում:


16.10.2006
ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի անդամների հանդիպումները Ազգային ժողովում
Հոկտեմբերի 16-ին Ազգային ժողովում ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի անդամները քննարկումներ ունեցան մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի, արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի հետ: Հանձնաժողովի անդամները հանդիպում ունեցան նաեւ ՀՀ ԱԺ նախագահ, ԵԽ...

16.10.2006
Ազգային ժողովում տեղի ունեցավ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստը
Հոկտեմբերի 16-ին Ազգային ժողովի Ոսկեզօծ դահլիճում աշխատանքները սկսեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ԵԽ անդամ-երկրների կողմից պարտավորությունների եւ հանձնառությունների հարգման հարցերի հանձնաժողովի`  մոնիտորինգի հանձնաժողովի նիստը: Ողջունելով ներկաներին` ԱԺ նախագահ, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվի...

16.10.2006
ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի շնորհավորական ուղերձը Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի 150-ամյակի առիթով
ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի կոլեկտիվին, որտեղ ասվում է. «Շնորհավորում եմ Թբիլիսիի Պետրոս Ադամյանի  անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի ողջ կոլեկտիվին` թատրոնի հիմնադրման 150-ամյակի կապակց...

16.10.2006
Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 11-րդ նիստը Երեւանում
Հոկտեմբերի 17-ին Երեւանում տեղի կունենա Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 11-րդ նիստը, որի աշխատանքները կամփոփվեն  մամլո ասուլիսով: Նույն օրը Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովին կընդունեն ՀՀ նախագահ Ռ...