Տպել
17.10.2006
Միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստը Ազգային ժողովում

Ազգային ժողովում հոկտեմբերի  17-ինտեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 11-րդ նիստը:

Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը բացման խոսքում բարձր գնահատեց միջխորհրդարանական հանձնաժողովի առաքելությունը միջխորհրդարանական կապերի խորացման, երկու երկրների ու ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում, գոհունակություն հայտնեց, որ Խորհրդային կայսրության փլուզումից հետո երկու երկրների միջեւ բազմակողմ կապերը շարունակվում են, ինչը լավ օրինակ կարող է դառնալ նաեւ մյուս երկրների համար: Անդրադառնալով տնտեսական համագործակցության ակտիվացմանն ուղղված օրակարգային հիմնական հարցին` Հայաստանի Հանրապետությունում եւ Ռուսաստանի Դաշնությունում տնտեսավարող սուբյեկտների գործունեության համար նպաստավոր պայմաններ ստեղծելու հիմնախնդրին` պարոն Թորոսյանը նկատեց, որերկու երկրների խորհրդարանների`օրենսդրական դաշտը կարգավորող մարմինների դերն ու պատասխանատվությունը չափազանց մեծ է, եւ հույս հայտնեց, որ երեւանյան նիստի քննարկումների արդյունքում կգտնվեն տնտեսական փոխշահավետ համագործակցության ակտիվացման նոր եզրեր ու լուծումներ:

ԱԺ փոխնախագահ, ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Վահան Հովհաննիսյանը, անդրադառնալով հանձնաժողովի ն ախորդ  նիստում քննարկված երեք հիմնահարցերին` կրթական-մշակութային, տրանսպորտային եւ պարտքի դիմաց Ռուսաստանին տրված ձեռնարկությունների վերագործարկման խնդիրներին, նշեց, որ թեեւ որոշակի աշխատանքներ կատարվում են, բայց դեռեւս չլուծված են մնում շատ հարցեր: Մասնավորապես պարոն Հովհաննիսյանն անդրադարձավ ռուս-վրացական հարաբերությունների վատթարացմամբ պայմանավորված` ապրանքափոխադրումներիդժվարություններին,հատկապես Ռուսաստանի մեծ քաղաքներում հայերի նկատմամբ ազգային խտրականության դեպքերին, որոնցից մի քանիսը ողբերգական ավարտ են ունեցել, եւ մտահոգություն հայտնեց, որ դեռեւս հստակ ծրագիր չկա պարտքի դիմաց Ռուսաստանին տրված ձեռնարկություններում ներդրումներ կատարելու եւ աշխատանքներն ակտիվացնելու վերաբերյալ:

ՌԴ Դաշնային խորհրդի անդամ, Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը նշեց, որ Ռուսաստանի եւ Հայաստանի տնտեսական փոխշահավետ համագործակցությունն ակտիվանում է, թեեւ ռուս-վրացական հարաբերությունների վատթարացմամբ պայմանավորված` դժվարացել են ապրանքափոխադրումները:Նա նպատակահարմար համարեց այս փուլում օգտագործել լաստանավային փոխադրումների հնարավորությունը: Ըստ պարոն Ռիժկովի` Ռուսաստանում հայերի հետ կապված առանձին միջադեպեր ազգային խտրականության տեսանկյունից չպետք է դիտարկել, թեեւ խոստովանեց նաեւ, որ դրանք լուրջ խնդիր ներ են, որոնք չպետք է անտեսեն Ռուսաստանի իշխանությունները: Բանախոսն առաջարկեց տնտեսական համագործակցության զարգացմանը խոչընդոտող խնդիրների վերաբերյալ ցուցաբերել կոնկրետ մոտեցումներ, որոնք կդառնան արդյունավետ քննարկման առարկա ու կունենան որոշակի լուծումներ:

ԱԺ պատգամավոր Արամ Սարգսյանի գնահատմամբ` պարտքի դիմաց Ռուսաստանին տրված ձեռնարկությունների աշխատանքն ավելի արդյունավետ կլիներ, եթե դրանք լինեին համատեղ շահագործման ձեռնարկություններ: Պարոն Սարգսյանը նկատեց, որ թեեւ երկու երկրների գիտական ներուժը դեռեւս մեծ է,բայց թույլ է այս ոլորտում համագործակցությունը, կա գիտական կադրերի մեծ արտա հոսք, ինչը նվազեցնումէ հետագա ծրագրերի հնարավորությունը:

ՌԴ Պետական Դումայի պատգամավոր Իգոր Չեռնիշենկոն նշեց, որ հայ-ռուսական տնտեսական հարաբերություններում կան եւ առաջընթաց երեւույթներ, եւ չլուծված հիմնախնդիրներ: Ռուսական ներդրումների ծավալըզգալիորեն աճել է, Հայաստանում կան 700 ձեռնարկություններ, որոնցում Ռուսաստանը մեծ ներդրումներ է կատարել: Ակտիվացել է բանկային եւ էներգետիկ համակարգերի համագործակցութ յունը: Պետք է ամեն ինչ անել, որ Վրաստանում քաղաքական իրավիճակը բացասական ազդեցություն չունենա բարեկամ երկու երկրների ապրանքաշրջանառության վրա:

Հնչեցին նաեւ այլ ելույթներ, որոնցում նշվում էր, որ վերջին տարիներին ակտիվորեն են զարգանում միջխորհրդարանական կապերը Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ, որոնք նպաստում են երկու երկրների իրավապայմանագրային հարաբերությունների ամրապնդմանը, հավասար պայմաններ են ստեղծում ձեռնարկությունների ու ձեռնարկատերերի փոխշահավետ համագործակցության համար: Երկու երկրների տնտեսական համագործակցությունն էլ ավելի ակտիվացնելու համար անհրաժեշտ է ոլորտը կարգավորող մի շարք մոդելային օրենքների ընդունում, երկու երկրների օրենսդրությունների համապատասխանեցում, տնտեսվարող սուբյեկտների գործունեության համար համապատասխան օրենսդրական դաշտի ստեղծում: Առաջարկվեց հանձնաժողովի հաջորդ նիտի օրակարգում ներառել երկու երկրների գիտատեխնիկական համագործակցության մասին հարցը, ինչն ընդունվեց միաձայն:

Միջխորհրդարանական հանձնաժողովը որոշեց հաջորդ` 12-րդ նիստն անցկացնել 2007 թվականի մարտին Մոսկվայում: