Տպել
07.06.2024
Փոփոխությունների նպատակն է, որպեսզի տնտեսավարողների մոտ հարկային բեռի տարբերությունները հասցվեն նվազագույնի. Բաբկեն Թունյան
1 / 12

Հարկային օրենսգրքում նախատեսվող որոշ սկզբունքային փոփոխությունները տնտեսավարողների մոտ առաջացրել են որոշակի հարցեր. այս մասին ասել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը:

Կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է 2024 թվականի մայիսի 2-ին:

Հունիսի 7-ին խորհրդարանում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ, որին մասնակցել են ներկայացուցիչներ օրենսդիր եւ գործադիր մարմիններից, Փաստաբանական պալատից, Նոտարական պալատից, Հանրային պաշտպանի գրասենյակից, ինչպես նաեւ` մասնավոր հատվածից:

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել իրավապաշտպան գործունեությանը, առաջարկվող կիրառելի շրջանառության հարկի դրույքաչափերի փոփոխության դեպքում իրավաբանական օգնություն մատուցող ծառայությունների թանկացման հավանականությանը, մարզերում հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող ընկերությունների հետագա աշխատանքներին, օրենսդրական նախաձեռնության անցումային դրույթներին:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը պատասխանել են քննարկման ընթացքում բարձրացված հարցադրումներին եւ դիտարկումներին:

Բաբկեն Թունյանը նշել է, որ փոփոխությունների ընդհանուր նպատակն է, որպեսզի բոլորն աշխատեն ընդհանուր հարկային համակարգում:

Ամփոփելով` նա նշել է, որ հնարավորության շրջանակում կփորձեն հավասարակշռված լուծումներ տալ:
 


17.07.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Ռուբեն Ռուբինյանը զրուցակցին շնորհավորել է Իրանում տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունները բար...