Հոկտեմբերի 19-ին ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար,ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը եւ պատվիրակության անդամ Սամվել Նիկոյանը հանդիպեցին ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան տիկին Ջուլի Ֆինլիին:
Տիկին Ֆինլին կարեւորեց Հայաստանում առաջիկա ընտրությունները
ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացնելը` անհրաժեշտ համարելով ԵԱՀԿ դիտորդական առաքելության երկարաժամկետ` 90-օրյա ներկայությունը Հայաստանում: Տիկին Ֆինլիի համոզմամբ, դիտորդների ներկայությունը նախընտրական գործընթացում նույնքան կարեւոր է, որքան ընտրությունների ժամանակ:
Վահան Հովհաննիսյանը եւ Սամվել Նիկոյանը նույնպես կարեւորեցին Հայաստանում ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը` նշելով, որ շուտով կընդունվեն Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, որոնք անցել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ եւ ԵԽ Վենետիկի հանձնաժողովի փորձաքննությունը եւ համաձայնեցվել են խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի հետ:
Հանդիպմանը անդրադարձ եղավ ԿԸՀ գործունեությանը, երկուստեք կարեւորվեց ընտրացուցակների ամբողջական եւ ճշգրտիտ լինելու անհրաժեշտությունը: Քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:
ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանը Ազգային ժողովում
Հոկտեմբերի 19-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Ջուլի Ֆինլիի գլխավորած պատվիրակությանը:Առաջին անգամ լինելով Հայաստանում` տիկին Ֆինլին նշեց, որ գոհ է երկու օրում իր ունեցած հանդիպումներից, հասցրել է լինել մայրաքաղաքում ու նույնիսկ մայրաքաղաքից դուրս գալ, նաեւ հասկացել է, ...
ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել ԱԺ օրենսդրական գործունեությանը
ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը հոկտեմբերի 19-ին ընդունեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Վլադիմիր Պրյախինին: Քննարկումների առանցքում Ընտրական օրենսգրքի եւ հեռուստատեսության ու ռադիոյի մասին օրենքի նախագծի փոփոխություններն էին: Պարոն Պրյախինի խնդրանքով` ԱԺ նախագահը իրազեկեց եւ Ընտրակա...