Տպել
15.06.2024
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին
1 / 9

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հունիսի 15-ին մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին:

Նիստի սկզբում հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը հանդես է եկել տարեկան զեկույցով՝ ներկայացնելով իրականացված ծրագրերն ու գործող նախագծերի ընթացքը:

Քննարկվել են հիմնադրամի՝ 2023 թվականի գործունեության, ինչպես նաեւ ֆինանսական հաշվետվությունները, 2024 թվականի տարեկան բյուջեն ու հիմնադրամի աշխատանքներին վերաբերող այլ հարցեր:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կառավարության անդամներ, հիմնադրամի տեղական մարմինների ներկայացուցիչներ եւ այլք:
 


23.06.2024
ԱԺ պատվիրակությունն այցելել է Չինաստանի տեղական օրենսդրական իրազեկման գրասենյակ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 22-ին այցելել է Չինաստանի տեղական օրենսդրական իրազեկման գրասենյակ: Պատվիրակությանն է ներկայացվել օրենսդրական բարեփոխումների, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքը: Հայ խորհրդարանականներն այցելել են նաեւ Ուհան քաղաքի արդ...