Տպել
17.06.2024
ՀՀ-ի համար Ավստրիան ունի առանցքային նշանակություն. Ռուստամ Բաքոյանը` Նիկոլաուս Շերակին
1 / 4

Հայաստանի Հանրապետության համար Ավստրիան ունի առանցքային նշանակություն` պայմանավորված մի շարք հանգամանքներով. առաջին հերթին ժողովրդավարության բարձր մակարդակով, եւ գիտեք, որ մեր երկիրը մի քանի տարի է արդեն` այդ ճանապարհով  հաստատակամ քայլերով առաջ է գնում: Հունիսի 17-ին ողջունելով Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նիկոլաուս Շերակին` ասել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը:

Հանձնաժողովի նախագահի տեղակալը, նշելով, որ վերջին տարիներին Հայաստանը բարդ մարտահրավերների առջեւ է կանգնած, բարձր է գնահատել Ավստրիայի ցուցաբերած աջակցությունը մեր երկրին: Ռուստամ Բաքոյանը շնորհակալություն է հայտնել այս տարվա ապրիլին Ավստրիայի խորհրդարանի կողմից միաձայն ընդունված «Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում Ավստրիայի ներգրավման եւ փախստական քաղաքացիական բնակչության, հատկապես` կանանց եւ երեխաների կենսապայմանների բարելավման վերաբերյալ» բանաձեւի համար: Նա կարեւորել է Ավստրիայի ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչության հաստատումը Հայաստանում` համարելով այն հարաբերությունների ամրապնդման հարցում կարեւոր գործոն:

Հանձնաժողովի նախագահի տեղակալը հյուրին ներկայացրել է Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումների հետեւանքով Լեռնային Ղարաբաղից տեղահանված հարյուր հազարավոր հայերի խախտված իրավունքների վերաբերյալ տեղեկատվություն: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին Կառավարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերին` Ռուստամ Բաքոյանը նշել է, որ Հայաստանի կառավարության ջանքերով կարճ ժամանակահատվածում բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկվել են ապահովելու մեր հայրենակիցներին նվազագույն պայմաններով: Նա կարեւորել է այս հարցում նաեւ միջազգային հանրության աջակցությունը: Անդրադարձ է կատարվել նաեւ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ գերիների անհապաղ ազատ արձակման հարցին:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահը կարեւորել է նմանօրինակ հանդիպումներն ու համագործակցությունը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների խնդրին` Նիկոլաուս Շերակը նկատել է, որ տեսանելի են Հայաստանի կառավարության գործադրած ջանքերը եւ աջակցության պատրաստակամություն հայտնել:

Նշելով, որ համախոհ գործընկերների հետ ակտիվ փոխգործակցությունն օրվա հրամայական է` Ռուստամ Բաքոյանը Նիկոլաուս Շերակին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը` ընդգծելով, որ այն կնպաստի տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանը:

Անդրադառնալով վերջին շրջանում Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման շուրջ ընթացող երկխոսության բանակցություններին` հանձնաժողովի նախագահի տեղակալը հույս է հայտնել, որ այս հարցում Ավստրիան իր աջակցությունը կցուցաբերի:

Խաղաղության հաստատման հարցում երկուստեք կարեւորվել է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության դերակատարությունը:


17.06.2024
Ազգային ժողովի արտահերթ նիստը չի կայացել
Ազգային ժողովի հունիսի 17-ի արտահերթ նիստում ժամը 18:30-ին համապատասխան թվով պատգամավորներ չեն գրանցվել: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` գրանցումը շարունակվում է մինչեւ անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվելը, բայց ոչ ...

17.06.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կանցկացվեն խորհրդարանական լսումներ
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ հունիսի 21-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում կանցկացվեն խորհրդարանական լսումներ` «Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով: Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական ...

17.06.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

17.06.2024
Խորհրդարանում հյուրընկալվել է Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նիկոլաուս Շերակը
ԱԺ Հայաստան-Ավստրիա բարեկամական խմբի ղեկավար Շիրակ Թորոսյանը եւ բարեկամական խմբի անդամ, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հունիսի 17-ին հանդիպել են Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նիկոլաուս Շերակի հետ: Ողջունելով հյուրին՝ Շիր...

17.06.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ կգումարի
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ կգումարի հունիսի 17-ին` ժամը 15:00-ին, 214 սրահում:...

17.06.2024
ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ հունիսի 17-ին՝ ժամը 18:30-ին,  կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ: Օրակարգը՝ հղմամբ: ...