Տպել
20.06.2024
Սարգիս Խանդանյանն ընդունել է մեր երկրում Բրազիլիայի դեսպանին
1 / 3

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հունիսի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային:

Ողջունելով հյուրին` Սարգիս Խանդանյանը կարեւորել է հայ-բրազիլական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը: Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ չնայած երկու երկրների միջեւ առկա հեռավորությանը` մի շարք ոլորտներում` կրթության, զբոսաշրջության, առեւտրատնտեսական, անվտանգային, կա համագործակցության մեծ ներուժ:

Սարգիս Խանդանյանը հյուրի խնդրանքով ներկայացրել է մեր երկրում տիրող անվտանգային իրավիճակը, խոսել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված Հայաստանի ջանքերի մասին:

Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարիքների ապահովման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերին` այս հարցում կարեւորելով միջազգային գործընկերների աջակցությունը: Սարգիս Խանդանյանը դեսպանին տեղեկացրել է, որ Կառավարությունը վերջերս հաստատել է տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը:

Զրուցակիցները քննարկել են նաեւ երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր:
 


17.07.2024
Հակոբ Արշակյանի ելույթը ՄԱԿ-ի կայուն զարգացմանը նվիրված բարձր մակարդակի քաղաքական ֆորումի խորհրդարանական ֆորումում
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մասնակցել է Կայուն զարգացմանը նվիրված 2024 թվականի Բարձր մակարդակի քաղաքական ֆորումին: ԱԺ նախագահի տեղակալը ելույթ է ունեցել ֆորումի շրջանակում: «Տիկի՛ն նախագահ, Գործընկեր պատգամավորնե՛ր, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Ինձ համար պատիվ է ելույթ ունենալ այս հարգարժան լսա...

17.07.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Ռուբեն Ռուբինյանը զրուցակցին շնորհավորել է Իրանում տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունները բար...