Տպել
03.07.2024
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները հանդիպել են ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակության հետ
1 / 15

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը եւ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը, Արմեն Գեւորգյանն ու Աննա Գրիգորյանը հուլիսի 3-ին հանդիպել են ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակության հետ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ  Հայաստանում ԱՄՆ  արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինը:

Ողջունելով պատվիրակության անդամներին Հայաստանի օրենսդիր մարմնում՝ Հայկ Մամիջանյանը շնորհավորել է հյուրերին ԱՄՆ ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

Հյուրերի խնդրանքով հայ պատգամավորներն անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին եւ իրավիճակին, Հայաստանի անվտանգային հարցերին, Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին եւ դրանց կարգավորման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող աշխատանքներին, առկա մարտահրավերներին, մշակութային կոթողների՝ եկեղեցիների եւ վանքերի ոչնչացմանը կամ վերափոխմանը Լեռնային Ղարաբաղում, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող սահմանազատման գործընթացին, օրենսդիր մարմնում քաղաքական ուժերի դասավորվածությանը, դատական համակարգի անկախության հետ կապված հարցերին:

Խոսելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող խաղաղության պայմանագրի մասին՝ ընդդիմադիր  պատգամավորներն անդրադարձել են Ադրբեջանի սաստկացող հռետորաբանությանն ու պահանջներին՝ մասնավորապես նշելով երկու երկրների միջեւ առկա խնդիրների կարգավորված չլինելը՝ ՀՀ օկուպացված տարածքներ ադրբեջանական զինված ուժերի կողմից, գերիների եւ ռազմագերիների առկայություն ադրբեջանական բանտերում, անվտանգության երաշխիքների եւ երաշխավորի բացակայություն:

Անդրադարձ է եղել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:


03.07.2024
Ամեն ինչ անելու ենք, որպեսզի հնարավորինս մեղմացնենք աղետի պատճառով ձեզ հասցված վնասները. Ալեն Սիմոնյանն աշխատանքային այցով Լոռու մարզում է
Ձեր խնդիրները մեր իշխանության ուշադրության կենտրոնում են, եւ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի հնարավորինս մեղմացնենք աղետի պատճառով ձեզ հասցված վնասները. ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 3-ին Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում: Շրջելով աղետի գոտում` ԱԺ նախագահը ծանոթացել է իր...

03.07.2024
ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանը ելույթ է ունեցել տարեկան նստաշրջանի ժամանակ
ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ելույթ է ունեցել Բուխարեստում ընթացող վեհաժողովի տարեկան նստաշրջանի ժամանակ: «Հարգելի՛ գործընկերներ, Կցանկանայի խոսքս սկսել լեգիտիմ հարցով՝ արդյո՞ք մենք բավարար ջանքեր գործադրում ենք կյանքի կոչելու մեր իսկ կող...

03.07.2024
Մենք հստակ շարժվում ենք խաղաղության օրակարգով` փորձելով հարթել բոլոր տեսակի խնդիրները մեր հարեւանների հետ. Արթուր Հովհաննիսյան
ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Բուխարեստում ընթացող վեհաժողովի տարեկան նստաշրջանի աշխատանքներին: ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արթուր Հովհաննիսյանը ելույթ է ունեցել նստաշրջանի ընթացքում: Իր ելույթում հայ պատգամավորն ասել է. «Անվիճելի է, որ մարդու ապրելու համար ամենահարմար միջավայրը պետ...

03.07.2024
ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակությունը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի եւ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան Լիլիթ Մակունցի ուղեկցությամբ հուլիսի 3-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Պատվիրակության անդամները ծաղկեպսակ...