Կարողությունների հզորացման գործընթացը նպաստում է խորհրդարանի առաջընթացին. ողջունելով ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողների համար մեկնարկած ԱՄՆ ՄԶԳ «Հանրային ֆինանսների կառավարման» ծրագրի շրջանակում կազմակերպված «Տվյալների վիզուալացում Power BI ծրագրակազմով» դասընթացի մասնակիցներին՝ ասել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը:
Հանձնաժողովի նախագահը բարձր է գնահատել ԱՄՆ ՄԶԳ-ի եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներդրումը ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի կարողությունների զարգացման հարցում՝ ընդգծելով մասնագիտական շարունակական աջակցության կարեւորությունը: Շնորհակալություն հայտնելով հերթական դասընթացի իրականացման համար՝ Ծովինար Վարդանյանը տեղեկացրել է, որ ծրագրի վերաբերյալ տեղի են ունեցել մի շարք քննարկումներ: Նա հաջողություններ եւ արդյունավետ աշխատանքային գործընթաց է մաղթել ծրագիրն իրականացնողներին եւ դասընթացի մասնակիցներին:
«Հանրային ֆինանսների կառավարման» ծրագրի ղեկավար Ջորջ Ասաթիանիի ներկայացմամբ ծրագիրը եռամյա նախաձեռնություն է. համագործակցում են ՀՀ կառավարության եւ Ազգային ժողովի հետ: Նպատակն է բարելավել մի շարք կառույցներում բյուջետային գործընթացը: Դասընթացը հնարավորություն կտա բյուջեի վերաբերյալ տվյալները վերլուծել եւ ներկայացնել շահագրգիռ կողմերին հնարավորինս մատչելի ու արդյունավետ կերպով:
Աշխատանքային քննարկում «Գրադարանների եւ գրադարանային գործի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հուլիսի 8-ին կազմակերպել էր աշխատանքային քննարկում, որի օրակարգում Կառավարության հեղինակած եւ Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված ««Գրադարանների եւ գրադարանային գործի մասին» օրենքում...
Նախաձեռնությամբ բարձրացվում է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող անձանց տարիքային շեմը
Նախաձեռնությամբ առավել հասանելի ու անվտանգ ենք դարձնում հղիության արհեստական ընդհատումը. ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը` ներկայացնելով իր եւ գործընկերներ Լուսինե Բադալյանի, Տաթեւիկ Գասպարյանի ու Լենա Նազարյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությու...
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Հարգանքի տուրք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Նիդերլանդների Թագավորության Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությունը ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի ու Նիդերլանդներում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Բիագովի ուղեկցությամբ հուլիսի 8-ին այցելել է Ծիծեռնակ...
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կհրավիրի հուլիսի 10-ին՝ ժամը 11:00-ին, 214 սրահում: Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա հուլիսի 10-ին՝ ժամը 12:00-ին, 414 սրահում: Հուլիսի 10-ին՝ ժամը 10:00-ին, 114 սրահում կկայանա Ֆինանսավարկայ...