Տպել
09.07.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Նիդերլանդների խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությանը
1 / 3

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 9-ին ընդունել է Նիդերլանդների Թագավորության խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Յապ Ֆրեդերիքսը եւ Նիդերլանդներում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Բիյագովը:

Ողջունելով պատվիրակությանը խորհրդարանում` Ռուբեն Ռուբինյանը բարձր է գնահատել երկու երկրների միջեւ առկա հարաբերությունները: Նա ընդգծել է միջխորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում` նշելով, որ Հայաստանի համար կարեւոր է ԵՄ գործընկերությունը: Պատվիրակության ղեկավար Դերկ Բոսվայկը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար` ընդգծելով, որ Հայաստանը շատ կարեւոր երկիր է Նիդերլանդների համար:

ԱԺ նախագահի տեղակալը պատվիրակությանը ներկայացրել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու Հայաստանի տեսլականը:

Ռուբեն Ռուբինյանը պատասխանել է պատվիրակության անդամների հարցերին` անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների առաջընթացին, առկա մարտահրավերներին:


03.08.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղերձը եզդի ժողովրդի նկատմամբ Սինջարում իրականացված ցեղասպանության 10-րդ տարելիցի կապակցությամբ
Այսօր մենք ոգեկոչում ենք եզդի ժողովրդի նկատմամբ Սինջարում իրականացված ցեղասպանության 10-րդ տարելիցը, երբ 21-րդ դարում բոլորիս աչքի առաջ զոհ գնացին հազարավոր եզդիներ, իսկ տասնյակ հազարավորներն էլ դարձան փախստականներ: Հայաստանը տարիներ շարունակ միջազգային տարբեր ատյաններում բարձրաձայնել է եզդիների նկա...