Տպել
09.07.2024
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում հյուրընկալվել է Նիդերլանդների խորհրդարանական պատվիրակությունը
1 / 16

Կարեւորում եմ ձեր այցը մեր երկիր: Հայաստանի եւ Նիդերլանդների միջեւ հարաբերությունները ջերմ են եւ բարեկամական. ասել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ  Սարգիս Խանդանյանը Նիդերլանդների Թագավորության խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպմանը:

Քննարկվել են երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության խորացմանն առնչվող հարցեր: Սարգիս Խանդանյանն առաջարկել է զարգացնել համանուն երկու հանձնաժողովների միջեւ գործակցությունը, որն արժանացել է հյուրերի հավանությանը:

Հանձնաժողովի նախագահն արժեւորել է հայ-նիդերլանդական փոխգործակցությունը նաեւ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ձեւաչափում:

Հայ խորհրդարանականները ներկայացրել են տարածաշրջանում տիրող անվտանգային իրավիճակը, խոսել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներից, այս հարցում Հայաստանի կառավարության ջանքերից:

Հուլիսի 9-ին կայացած հանդիպմանը մասնակցել են Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներ Մարիա Կարապետյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Էդուարդ Աղաջանյանը եւ Լենա Նազարյանը:
 


03.08.2024
Եզդիների ցեղասպանություն, բռնության կանխարգելում եւ այլ նախագծեր. հարցերը հանձնաժողովի ուշադրության կենտրոնում էին
Քննարկումներ, մարզային այցելություններ ու արտագնա նիստեր. հանձնաժողովն աշխատել է ակտիվ, եւ շատ հարցեր ստացել են օրենսդրական լուծումներ: ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովն իր գործունեության առանցքում դիտարկում է մարդու իրավունքների ու ազատությունների առաջնահ...

03.08.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղերձը եզդի ժողովրդի նկատմամբ Սինջարում իրականացված ցեղասպանության 10-րդ տարելիցի կապակցությամբ
Այսօր մենք ոգեկոչում ենք եզդի ժողովրդի նկատմամբ Սինջարում իրականացված ցեղասպանության 10-րդ տարելիցը, երբ 21-րդ դարում բոլորիս աչքի առաջ զոհ գնացին հազարավոր եզդիներ, իսկ տասնյակ հազարավորներն էլ դարձան փախստականներ: Հայաստանը տարիներ շարունակ միջազգային տարբեր ատյաններում բարձրաձայնել է եզդիների նկա...