Կարեւորում եմ ձեր այցը մեր երկիր: Հայաստանի եւ Նիդերլանդների միջեւ հարաբերությունները ջերմ են եւ բարեկամական. ասել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը Նիդերլանդների Թագավորության խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպմանը:
Քննարկվել են երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության խորացմանն առնչվող հարցեր: Սարգիս Խանդանյանն առաջարկել է զարգացնել համանուն երկու հանձնաժողովների միջեւ գործակցությունը, որն արժանացել է հյուրերի հավանությանը:
Հանձնաժողովի նախագահն արժեւորել է հայ-նիդերլանդական փոխգործակցությունը նաեւ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ձեւաչափում:
Հայ խորհրդարանականները ներկայացրել են տարածաշրջանում տիրող անվտանգային իրավիճակը, խոսել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներից, այս հարցում Հայաստանի կառավարության ջանքերից:
Հուլիսի 9-ին կայացած հանդիպմանը մասնակցել են Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներ Մարիա Կարապետյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Էդուարդ Աղաջանյանը եւ Լենա Նազարյանը:
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Նիդերլանդների խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 9-ին ընդունել է Նիդերլանդների Թագավորության խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմ...
Կարեւորում ենք վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը. Ալեն Սիմոնյանն ընդունել է Նիդերլանդների խորհրդարանի պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 9-ին ընդունել է Նիդերլանդների Թագավորության խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությանը: Նա ողջունել է պատվիրակության այցը ՀՀ Ազգային ժողով եւ նշել, որ նման այցերը կարեւոր են երկու խորհրդարանների միջե...