Տպել
10.07.2024
Երկրորդ ընթերցմամբ նախագծեր են քննարկվել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում
1 / 9

Հուլիսի 10-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են Քրեական դատավարության օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները: Հիմնական փոփոխությունները՝ այստեղ:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը նշել է, որ օրենսդրական կարգավորմամբ անհրաժեշտ օրենսդրական հիմք կստեղծվի՝ քրեական գործերով պետությանը կամ համայնքին պատճառված վնասների վերականգնումը համապատասխան բյուջեներ արդյունավետ հաշվառելու, ինչպես նաեւ նշված ոլորտում ծագած իրավահարաբերությունների նկատմամբ պատշաճ հսկողական կամ վերահսկողական գործառույթներ իրականացնելու համար:

Հարակից զեկույցում Լիլիթ Մինասյանն առաջարկել է գործընկերներին կողմ քվեարկել: Նա հիշեցրել է, որ նախագծով դատախազության դեպոզիտային հաշվին են փոխանցվելու համայնքին կամ պետությանը պատճառված քրեական վարույթներով վերականգնված գումարները, իսկ դատարաններում քրեական վարույթների դեպքում՝ դատարանների դեպոզիտային հաշվին: Նշվել է, որ նախագծում առաջին ընթերցումից հետո էական փոփոխություններ չեն եղել:

Երկրորդ ընթերցմամբ է քննարկվել նաեւ «ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրենքում առաջարկվող լրացումը: Առաջին ընթերցմամբ նախատեսված կարգավորումները՝ հղմամբ:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում տեխնիկական փոփոխություններ են կատարվել, բովանդակային փոփոխություն չի եղել: Օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի գնահատմամբ շահերի բախման խնդիր կա, եւ օբյեկտիվ քննության սահմանադրական ու օրինական պահանջը խաթարելու հավանականությունը մեծ է:

Ոչ օբյեկտիվ փորձաքննությունների մասով Արսեն Այվազյանը պարզաբանել է, որ ՆԳՆ կազմում տասնամյակներ շարունակ գործող փորձաքրեագիտական վարչության կողմից ՆԳՆ քննիչին տրված եզրակացությունը շահերի բախման հիմքով ոչ օբյեկտիվ դիտարկելու մեկ դեպք անգամ չի գտնվել: Նրա համոզմամբ փորձաքրեագիտական ՊՈԱԿ-ը պետք է դիտարկել ոչ միայն որպես եզրակացություն տվող, այլ նաեւ վարութային գործողությունների կատարման ընթացքում նախաքննական մարմնին օժանդակող մարմին:

Հարակից զեկույցում հանձնաժողովի անդամ Լիլիթ Մինասյանն առաջարկել է կողմ քվեարկել նախաձեռնությանը: Պատգամավորը հիշեցրել է, որ նախագծով ՆԳՆ փորձաքրեագիտական վարչության աշխատակիցները, տեղափոխվելով Քննչական կոմիտե, կպահպանեն իրենց աշխատավարձի չափը, ստաժը եւ սոցիալական երաշխիքները:

Քննարկված նախագծերն արժանացել են հանձնաժողովի դրական եզրակացությանը:


10.07.2024
Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի պատվիրակների հանդիպումները Երեւանում
Երկկողմ հարաբերություններ, քաղաքական երկխոսություն, միջխորհրդարանական դիվանագիտություն: Վերը նշվածները Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի պատվիրակների հանդիպումների առանցքում էին: «Մենք այցելեցինք Հայաստան, որովհետեւ ցանկանում ենք ցույց տալ այն համերաշխությունը, որը հոլանդացիները եւ հոլանդական խ...

10.07.2024
Տեղեկատվություն մամուլի ասուլիսի անցկացման վերաբերյալ
Հուլիսի 11-ին՝ ժամը 14:30-ին, ԱԺ 334 դահլիճում տեղի է ունենալու ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամների մամուլի ասուլիսը: Մանրամասներ կներկայացվեն վեհաժողովի՝ Բուխարեստում կայացած տարեկան նստաշրջանի աշխատանքների վերաբերյալ: ...

10.07.2024
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին
««Հանրակրթության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ հանրակրթության ոլորտում ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի եւ միջոցառումների իրականացման գործակիցների եւ նորմատիվների, ֆինանսավորման կարգերի հաստատման իրավասությունը կվերապահվի ՀՀ կառավարությանը,...

10.07.2024
Կառավարությունը փոփոխություններ է առաջարկում ՀՀ քրեակատարողական օրենսգրքում
Նախագծով առաջարկվում է ՀՀ քրեակատարողական օրենսգրքում սահմանել լիազորող նորմ, որը հնարավորություն կտա Արդարադատության նախարարի հրամանով առավել մանրամասն կարգավորել դատապարտյալների ռիսկերի եւ կարիքների գնահատման կարգը: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը Պետական-իրավակա...

10.07.2024
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

10.07.2024
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում առաջարկվող լրացմանը
Առաջարկվում է իրավական հիմքեր ստեղծել՝ ԼՂ-ի ԱԱԾ նախկին աշխատակիցներին ՀՀ ԱԱԾ-ում համապատասխան պաշտոնների նշանակելու համար: Այս մասին ասել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ հուլիսի 10-ի արտահերթ ն...

10.07.2024
«Զինապահ» հիմնադրամի շահառու զինծառայողի հաշմանդամության խմբի փոփոխության դեպքում առաջարկվում է հատուցման գումարները վճարել նախկին չափով
Ներկայացվող նախագծով առաջարկվում է «Զինապահ» հիմնադրամի շահառու դարձած անձանց համար 20 տարվա ընթացքում պահպանել այն խումբը, որով ի սկզբանե նրանք դարձել են շահառու եւ սահմանվել է հատուցման չափ՝ անկախ այն հանգամանքից, թե հետագայում հաշմանդամության խմբի ինչպիսի փոփոխություններ տեղի կունենան. այս մասին ...

10.07.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

10.07.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

10.07.2024
Դիլիջանի նոր թունելի կառուցման նախագիծ կներկայացվի. նախաձեռնությունը քննարկվել է ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Առաջարկվող փոփոխությամբ երկարացվում է համաձայնագրի ժամկետը, որն ավարտվել է 2023 թվականի դեկտեմբերին: Ծրագիրն ամբողջությամբ ավարտված է, սակայն հետավարտական փուլում առկա են որոշակի պարտավորություններ, որոնք կատարման ենթակա են, ուստի առաջացել է ժամկետը մինչեւ օգոստոսի 31-ը երկարացնելու անհրաժեշտություն...

10.07.2024
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

10.07.2024
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

10.07.2024
Հուլիսի 11-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 11-ին` ժամը 11:00-ին, ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով:   ...