Տպել
10.07.2024
Կառավարությունը փոփոխություններ է առաջարկում ՀՀ քրեակատարողական օրենսգրքում
1 / 2

Նախագծով առաջարկվում է ՀՀ քրեակատարողական օրենսգրքում սահմանել լիազորող նորմ, որը հնարավորություն կտա Արդարադատության նախարարի հրամանով առավել մանրամասն կարգավորել դատապարտյալների ռիսկերի եւ կարիքների գնահատման կարգը: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` հուլիսի 10-ի արտահերթ նիստում:

Զեկուցողի խոսքով քրեական արդարադատության եւ քրեակատարողական համակարգի բարեփոխումների ոլորտում առանցքային նշանակություն ունի ազատազրկված անձանց ռիսկերի ու կարիքների գնահատման արդյունավետ իրականացումը, որը հիմք է վերասոցիալականացման անհատական ծրագրի մշակման եւ իրականացման համար:

«Քրեակատարողական օրենսգիրքը սահմանում է, որ  վերասոցիալականացման եւ դրական վարքագծի ձեւավորման աշխատանքները սկսվում են պատժի կատարման առաջին օրվանից: Այդ աշխատանքների բովանդակությունը բխում է դատապարտյալի անձնային ու վարքային փոփոխություններից եւ հիմնվում է նրա ռիսկերի եւ կարիքների գնահատման արդյունքների վրա»,- ընդգծել է փոխնախարարը:

Հաջորդ կարգավորմամբ նախատեսվում է հիվանդանոցային պայմաններում երկարատեւ բժշկական օգնության, սպասարկման եւ խնամքի կարիք ունեցող դատապարտյալներին տեղափոխել բուժական քրեակատարողական հիմնարկ: Բուժական քրեակատարողական հիմնարկում դատապարտյալը պահվելու է միջին անվտանգային գոտու խիստ միջոցների համար նախատեսված պայմաններում (այն է` խցային): Լեւոն Բալյանը նշել է, որ բուժական քրեակատարողական հիմնարկում դատապարտյալին պահելու պայմանների առանձնահատկությունները սահմանվելու են քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգով:

«Քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության եւ սպասարկման պատշաճ կազմակերպման համար նպատակահարմար ենք համարում Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում ունենալ առանձին քրեակատարողական հիմնարկ, որտեղ պատիժ կկրեն հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության եւ սպասարկման կարիք ունեցող ազատազրկված անձինք»,- մանրամասնել է Կառավարության ներկայացուցիչը եւ հավելել, որ առաջարկվող կարգավորումներով դատապարտյալը պահվելու է իր համար նախատեսված մեկուսացված խցում:

Զեկուցողի տեղեկացմամբ բուժական քրեակատարողական հիմնարկում պահվելու են այն դատապարտյալները, որոնց առողջական վիճակից ելնելով` բժշկական օգնությունը հնարավոր չէ ցուցաբերել քրեակատարողական հիմնարկների բժշկական ստորաբաժանումներում:

Քրեակատարողական ծառայությունն ապահովելու է բուժական քրեակատարողական հիմնարկում պատիժների կատարման կարգն ու պայմանները, իսկ դատապարտյալների բժշկական օգնությունը եւ սպասարկումն իրականացնելու է «Առողջապահության նախարարության քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը:

Փոխնախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են նախաձեռնությամբ առաջարկվող փոփոխություններին:

Ողջունելով նախաձեռնության գաղափարը` հարակից զեկուցող, պատգամավոր Արփինե Դավոյանը կարծիք է հայտնել, որ այն պետք է քննարկվեր Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հետ համատեղ: Պատգամավորն անընդունելի է համարել նման կարեւոր փոփոխություններ նախատեսող օրինագծի` արտահերթ նիստի ձեւաչափով քննարկումը: Զեկուցողի խոսքով լինում են բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները կարճ ժամանակում հնարավոր չէ ստանալ:

Առաջին ընթերցմամբ քննարկված ՀՀ քրեակատարողական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն նախատեսող օրինագիծն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:


10.07.2024
Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի պատվիրակների հանդիպումները Երեւանում
Երկկողմ հարաբերություններ, քաղաքական երկխոսություն, միջխորհրդարանական դիվանագիտություն: Վերը նշվածները Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի պատվիրակների հանդիպումների առանցքում էին: «Մենք այցելեցինք Հայաստան, որովհետեւ ցանկանում ենք ցույց տալ այն համերաշխությունը, որը հոլանդացիները եւ հոլանդական խ...

10.07.2024
Տեղեկատվություն մամուլի ասուլիսի անցկացման վերաբերյալ
Հուլիսի 11-ին՝ ժամը 14:30-ին, ԱԺ 334 դահլիճում տեղի է ունենալու ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամների մամուլի ասուլիսը: Մանրամասներ կներկայացվեն վեհաժողովի՝ Բուխարեստում կայացած տարեկան նստաշրջանի աշխատանքների վերաբերյալ: ...

10.07.2024
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին
««Հանրակրթության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ հանրակրթության ոլորտում ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի եւ միջոցառումների իրականացման գործակիցների եւ նորմատիվների, ֆինանսավորման կարգերի հաստատման իրավասությունը կվերապահվի ՀՀ կառավարությանը,...

10.07.2024
Երկրորդ ընթերցմամբ նախագծեր են քննարկվել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում
Հուլիսի 10-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են Քրեական դատավարության օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները: Հիմնական փոփոխությունները՝ այստեղ: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը նշել է, որ օրենսդրական կարգավ...

10.07.2024
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

10.07.2024
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում առաջարկվող լրացմանը
Առաջարկվում է իրավական հիմքեր ստեղծել՝ ԼՂ-ի ԱԱԾ նախկին աշխատակիցներին ՀՀ ԱԱԾ-ում համապատասխան պաշտոնների նշանակելու համար: Այս մասին ասել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ հուլիսի 10-ի արտահերթ ն...

10.07.2024
«Զինապահ» հիմնադրամի շահառու զինծառայողի հաշմանդամության խմբի փոփոխության դեպքում առաջարկվում է հատուցման գումարները վճարել նախկին չափով
Ներկայացվող նախագծով առաջարկվում է «Զինապահ» հիմնադրամի շահառու դարձած անձանց համար 20 տարվա ընթացքում պահպանել այն խումբը, որով ի սկզբանե նրանք դարձել են շահառու եւ սահմանվել է հատուցման չափ՝ անկախ այն հանգամանքից, թե հետագայում հաշմանդամության խմբի ինչպիսի փոփոխություններ տեղի կունենան. այս մասին ...

10.07.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

10.07.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

10.07.2024
Դիլիջանի նոր թունելի կառուցման նախագիծ կներկայացվի. նախաձեռնությունը քննարկվել է ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Առաջարկվող փոփոխությամբ երկարացվում է համաձայնագրի ժամկետը, որն ավարտվել է 2023 թվականի դեկտեմբերին: Ծրագիրն ամբողջությամբ ավարտված է, սակայն հետավարտական փուլում առկա են որոշակի պարտավորություններ, որոնք կատարման ենթակա են, ուստի առաջացել է ժամկետը մինչեւ օգոստոսի 31-ը երկարացնելու անհրաժեշտություն...

10.07.2024
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

10.07.2024
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

10.07.2024
Հուլիսի 11-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 11-ին` ժամը 11:00-ին, ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով:   ...