Տպել
10.07.2024
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին
1 / 7

««Հանրակրթության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ հանրակրթության ոլորտում ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի եւ միջոցառումների իրականացման գործակիցների եւ նորմատիվների, ֆինանսավորման կարգերի հաստատման իրավասությունը կվերապահվի ՀՀ կառավարությանը, որը թույլ կտա խուսափել պետական բյուջեի համար լրացուցիչ նոր պարտավորությունների ստանձնումից: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հուլիսի 10-ի՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում:

Առաջին ընթերցմամբ նախատեսված կարգավորումները՝  հղմամբ:

Օրենքի նախագիծը հանձնաժողովը քննարկել է երկրորդ ընթերցմամբ եւ տվել դրական եզրակացություն: