Տպել
07.11.2006
2007-ի պետական բյուջեի նախագիծը քննարկվեց մշտական երկու հանձնաժողովներում

ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային, տնտեսական հարցերի եւ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովների` նոյեմբերի 7-ի համատեղ նիստում քննարկվեցին «ՀՀ 2007 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով գիտության, կրթության, մշակույթի, տեղեկատվության եւ սպորտի ոլորտների բյուջետային ֆինանսավորման խնդիրները:

ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Պավել Սաֆարյանը տեղեկացրեց, որ 2007 թ. կպահպանվի կրթության ոլորտի միջնաժամկետ ծախսային գերակա վիճակը` որպես տնտեսության առաջընթացի առաջնային գրավական: 2007 թ. բյուջեի նախագծով նախատեսված կրթության բնագավառի ծախսը 86751 մլն դրամ է, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 12,5 տոկոսով: Կրթության բնագավառում շարունակում է գերակա ուղղություն մնալ հանրակրթության ոլորտը: Բյուջեի նախագծով հանրակրթական  ուսուցման համար նախատեսվել է մոտ 48589 մլն դրամ, որից աշխատավարձի համար հաշվարկված 37065 մլն դրամը հնարավորություն կտա մանկավարժական անձնակազմի միջին հաշվարկային աշխատավարձը մեկ դրույքի հաշվով, ներառյալ լրացուցիչ վարձատրությունները, հասցնել 74 հազ. դրամի, վարչական դրույքների աշխատավա րձը` 76 հազ. դրամի, ուսումնաօժանդակ եւ տնտեսական դրույքներինը` 23 հազ. դրամի:

Բյուջեի նախագծով նախատեսված գիտության բնագավառի ծախսերը կազմում են 5712 մլն դրամ, մշակույթի, տեղեկատվության եւ սպորտի ոլորտներին հատկացվող ծախսերը` 14444 դրամ:

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանըներկայացրեց ոլորտի առանձին ճյուղերում կատարվելիք աշխատանքների համար նախատեսված բյուջետային հատկացումները: Հանրակրթության ոլորտի հիմնական գերակայություն են շարունակում մնալ կրթության բովանդակային բարեփոխումը, նորմատիվ դաշտի բարելավումը, աշխատավարձերի բարձրացումը, մանկավարժական կադրերի վերապատրաստումը, մեթոդական սպասարկումը, 12-ամյա կրթության եւ հանրակրթությունից մասնագիտական կրթության անցումն ապահովող նյութերի, նորմատիվային փաստաթղթերի մշակումն ու ներդնումը: Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող կրթության որակի եւ համապատասխանության վարկային ծրագրի շրջանակներում 2007 թվականին նախատեսվում ենմի շարք առարկաների նոր չափորոշիչների եւ ուսումնական ծրագրերի, ընթացիկ գնահատման թեստ երինմուշների, բուհերի ընդունելության չափանիշների եւ ուղեցույցի մշակում ու փորձնական տարբերակների հրատարակում, տեղեկատվական տեխնոլոգիաների ներդնում, ուսուցիչների վերապատրաստում: Առաջիկա տասնամյակում  ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթության զարգացումը պայմանավորված է լինելու Բոլոնիայի գործընթացին ՀՀ բարձրագույն կրթական համակարգի ինտեգրումով: 2006-2007 ուսումնական տարվանից ՀՀ ուսումնական հաստատություններում կներդրվի ուսուցման կազմակերպման կրեդիտային համակարգը:

Գիտության ոլորտի հիմնական գերակայությունները 2007 թվականին լինելու են գիտական ոլորտի բարեփոխումները, գիտական աշխատողների աշխատավարձի բարձրացումը, գիտական ներուժի վերարտադրությունը, անկախ փորձագիտական կառույցի ստեղծումը, գիտատեխնիկական տեղեկատվական եւ վերլուծական կենտրոնի աշխատանքների համակարգված կազմակերպումը:

Բազային ֆինանսավորում ստացող կազմակերպությունների համար բյուջեի նախագծով նախատեսվում է 3450 մլն դրամ. նախորդ տարվա համեմատ հատկացումների աճը ակադեմիական տիպի 39 գիտահետազոտական ինստիտուտների, 6 բուհերի, Ազգային արխիվի, Մատենադարանի գիտաշխատողների բազային ամսական աշխատավարձը մինչեւ 50 հազ. դրամ, վարչասպասարկման անձնակազմինը` մինչեւ 25 հազ. դրամ դարձնելով է պայմանավորված: Բազային ֆինանսավորմամբ մյուս կազմակերպություններում ամսական աշխատավարձը հաշվարկվել է 20 տոկոս բարձրացումով, իսկ նվազագույն աշխատավարձը` 20 հազ. դրամի չափով:

Պետական նպատ ակային-ծրագրային ֆինանսավորման համար նախատեսվում է 813 մլն դրամ, իսկ պայմանագրային կամ թեմատիկ ֆինանսավորման համար` 1290.9 մլն դրամ:

ՀՀ մշա կույթի եւերիտասարդության հարցերի փոխնախարար Գագիկ Գյուրջյանը ներկայացրեց մշակույթի ոլորտին բյուջեի նախագծով հատկացվող ծախսերը, որոնց 587 մլն դրամ աճը նախորդ տարվա համեմատ պայմանավորված է աշխատավարձի` 20 տոկոս, ապրանքների եւ կապիտալ ծախսերի բարձրացմամբ: Փոխնախարը ներկայացրեց նաեւ մշակույթի առանձին ոլորտների` գրադարանների, թանգարանների, մշակույթի տների, կինեմատոգրաֆիայի, հուշարձանների եւ մշակութային արժեքների վերականգնման եւ պահպանման համար բյուջեի նախագծով նախատեսվող ծախսերը:

ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի փոխնախագահ Միքայել Իսպիրյանը տեղեկացրեց, որ 2007 թվականին սպորտի ոլորտի համար նախատեսվում է 1484 մլն դրամ, ինչը 26 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը, իսկ ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը նշեց, որ բյուջեի նախագծով հանձնաժողովին հատկացվելիք91,5 մլն դրամը նախատեսված է աշխատավարձի եւ պահպանման ծախսերի համար:

ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը տեղեկացրեց, որ իրենց ոլորտին ֆինանսական հատկացումները նախորդ տարվա համեմատ էական փոփոխություններ չեն կրել: «Հեռուստահաղորդումների պատրաստման եւ հեռարձակման նպատակով պետական աջակցություն «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ին» ծրագրի ծախսերը նվազել են մոտ 8 մլն դրամով, ինչը կապված է տարադրամի փոխարժեքի անկման հետ:

ԱԺ  արտաքին հարաբերությունների եւ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստո ւմ քննարկվեցին ԱԳՆ ֆինանսավորման  եւ միջազգային կազմակերպություններին անդամակցելու վճարումների, ՀՀ արտաքին պետական պարտքի սպասարկման     հարցերը:

ՀՀ արտաքին պետական պարտքը ներկայացրեց ՀՀ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը: Արտաքին աղբյուրներից 2006 թ. պետական բյուջեի մասին օրենքով նախատեսված միջոցների ամբողջությամբ ստանալու դեպքում, Հայաստանի Հանրապետության արտաքին պետական պարտքը(ՀՀ կառավարության եւ ՀՀ կենտ՟րո՟նա՟՟կան բանկի վար՟կային պարտավորություններ եւ տրամադրված արտաքին երաշ՟խիք՟ներ) 2006 թվա՟կանիվերջին կկազմի մոտ 1261մլն ԱՄՆ դոլար:

2006 թվականի ընթացքում արտաքին պարտա՟վորու՟թյուն՟նե՟րի գծով կստացվի մոտ 126.4 մլն ԱՄՆ դոլար: 2006 թվականի ընթացքում արտաքին պետական պարտքի գծով ընդհանուր սպասարկումը կկազ՟միմոտ 67.4 մլն ԱՄՆ դոլար: Միայն ՀՀ կառավարության գծով(ներառյալ երաշխիքների սպասարկումը) 2006 թվականին այն կկազմի մոտ 30.1 մլն ԱՄՆ դո՟լար, որից20.5 մլն ԱՄՆ դոլար՝ մարում եւ 9.6 մլն ԱՄՆ դոլար՝ տո՟կո՟սա՟վճար: ՀՀ կենտ՟րո՟՟՟նա՟կան բան՟կի պարտավորությունների գծով սպասարկումը կկազմիմոտ 37.4մլն ԱՄՆ դոլար, որից36.5մլն ԱՄՆ դո՟լար՝ մարում եւ 0.9 մլն ԱՄՆ դոլար՝ տոկոսավճար:

2007 թվականի ընթացքում, ՀՀ ԱՊՊ գծով նախատեսվում է ստանալ մոտ 148.9 մլն ԱՄՆ դոլար:2007 թվականի ընթացքում ԱՊՊ գծով նախատեսվում է սպասարկել (ներառյալ երաշխիքների սպասարկումը) մոտ 52 մլն ԱՄՆ դոլար՝ 41 մլն ԱՄՆ դոլար հիմնական գումարի մարման գծով եւ մոտ 11 մլն ԱՄՆ դո՟լար որպես տոկոսավճար, այդ թվում ՀՀ կառավարության պարտա՟վորություն՟ներիգծով մոտ 17.027 մլն ԱՄՆ դոլարի հիմնական գումարի մարում եւ 10.01 մլն ԱՄՆ դոլարի տոկոսավճար: Պարոն Ջանջուղազյանը նշեց, որ 2007թվա՟կա՟նի վերջին ՀՀ ԱՊՊ կկազմի մոտ 1368.8 մլն ԱՄՆ դոլար:

2006-2008 թթ. արտաքին պետական պարտքը բնութագրողցուցանիշները կգտնվեն նվազ եւ միջին պարտքի բեռ ունեցող երկրների ցուցանիշների սահմաններում:

Ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Պավել Սաֆարյանը ներկայա ցնելով արտաքին քաղաքականության գերատեսչության գործունեությունն ապահովող միջոցները, նշեց, որ  համակարգինկհատկացվի 5մլրդ 610 մլն դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելացել է 4,9 տոկոսով: ԱԳ նախարարության աշխատակազմի պահպանմանծախսերի համար կտրամադրվի 754 մլնդրամ, ինչը 7,7 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա հատկացումները: ՀՀ պետական արարողակարգի ծառայությանը կտրամադրվի 128 մլն դրամ, ՀՀ անդամակցության վճարները կկազմեն 870,7 մլն դրամ: Փոխնախարարի խոսքովավելացվել են ՀՀ դեսպանությունների եւ ներկայուցչությունների պահպանման ծախսերը` կազմելով4,3մլրդ դրամ, գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը 4,8 տոկոսով:

Անդրադառնա լով ոլորտին տրամադրված միջոցներին` արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը նշեց, որ նախարարությանը հատկացված գումարները բավարար են եւ թույլ կտան իրականացնել արդյունավետ արտաքին քաղաքականություն: Պարոն Օսկանյանի խոսքով ՀՀ առեւտրական ներկայացուցչություններ են բացվել Բրյուսելում, Ժնեւում, Մոսկվայում, առաջիկայում կբացվինաեւ Վաշինգտոնում: Ընթացիկ տարվա ընթացքում Հայաստանը երկունոր շենք է ձեռք բերելդեսպանությունների համար, հինգ տարի անց Հայաստանի բոլոր 40 ներկայացուցչական կետերը կունենան իրենց սեփական վարչական շենքերը: Պարոն Օսկանյանը անդրադարձավ նաեւ հյուպատոսությունների աշխատանքին` նշելով, որ այս տարվա 9 ամիսների ընթացքում հյուպատոսական վճարները կատարվել են 138 տոկոսով` կազմելով 1 մլրդ 860 մլն դրամ: