Տպել
15.02.2007
ՀՀ ԱԺ եւ ԲՀ ԱԺ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի երկրորդ նիստը Երեւանում

Փետրվարի 16-18-ը Երեւանում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի երկրորդ նիստը:

Փետրվարի 16-ին ՀՀ ԱԺ եւ ԲՀ ԱԺ  միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի երկրորդ նիստում ելույթներ կունենան հանձնաժողովի համանախագահներ`  ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը եւ ԲՀ ԱԺ փոխնախագահ Սերգեյ Զաբոլոտեցը: Օրակարգի հաստատումից հետո քննարկումներ կլինեն երկու հանրապետությունների միջեւ գործող իրավապայմանագրային բազայի վիճակի եւ ՀՀ ու ԲՀ պատվիրակությունների միջազգային խորհրդարանական կառույցներում համագործակցության շուրջ: Նիստի աշխատանքները կամփոփվեն արձանագրության ընդունմամբ:

Նույն օրը նախատեսվում է ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի հանդիպումը ՀՀ ԱԺ եւ ԲՀ ԱԺ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ, ԲՀ ԱԺ փոխնախագահ Սերգեյ Զաբոլոտեցի հետ:

Պարոն Զաբոլոտցին կընդունի նաեւ ՀՀ էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանը:

Փետրվարի 17-ին ՀՀ ԱԺ եւ ԲՀ ԱԺ համագործակցության հանձնաժողովի անդամներին կընդունի ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը: