Ծնվել է 1961 թ., հոկտեմբերի 21-ին,Արարատի մարզի Զովաշեն գյուղում:
1979 թ. ոսկե մեդալով ավարտել է Բյուրավանի միջնակարգ դպրոցը:
1984 թ. գերազանցության դիպլոմով ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը եւ աշխատանքի է անցե լ «Գիտելիք» ընկերության Երեւանի քաղաքային վարչությունում` որպես դասախոսությունների կազմակերպիչ:
1989-1990 թթ. աշխատել է կոմերիտության Սպանդարյանի շրջկոմի քարտուղար:
1990-1993 թթ. եղել է Հայաստանի երիտասարդական միության փոխնախագահ:
1993 թ. նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի, սպորտի եւ երիտասարդության հարցերի վարչության պետի երիտասարդարական հարցերով տեղակալ:
1995 թ. հուլիսին ընտրվել է ԱԺ պատգամավոր: Եղել է ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ:
1997 թ. նշանակվել է ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի փոխնախարար:
2000-2004 թթ. եղել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ:
2003-2007 թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ:
Պարգեւատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով, միջազգային օլիմպիական կոմիտեի ասոցիացիայի կողմից պարգեւատրվել է բարձրագույն «Պատվո նշան» շքանշանով:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ է:
2007 թ. մայիսի 12-ին ընտրվել է ԱԺ պատգամավոր ԲՀԿ համամասնական ընտրացուցակով:
2007 թ. հունիսի 7-ին ընտրվել է ԱԺ փոխնախագահ:
Ամուսնացած է, ունի երեք երեխա: