Տպել
25.06.2007
Տեղի ունեցավ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը

Հունիսի 25-ին տեղի ունեցավ ԱԺ եվրոպական  ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը` օրակարգում ունենալով հանձնաժողովի նախագահի տեղակալի  ընտրությունը եւ հանձնաժողովի կանոնակարգի հաստատումը: Նիստը վարում էր հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցը:

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական  հանձնաժողովի փոխնախագահ ընտրվեց Մանվել Բադեյանը /ՀՀԿ/:

Հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցի առաջարկով`  քվեարկությամբ հաստատվեց հանձնաժողովի կանոնակարգը: