Տպել
05.07.2007
ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առիթով

ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության  օրվա առիթով.

«Սիրելի հայրենակիցներ

Շնորհավորում եմ Սահմանադրության օրվա առիթով: Այն մեր երկրի ամենակարեւոր տոներից մեկն է, քանզի երկրի Հիմնական օրենքն է մեծապես կանխորոշում թե երկրի ընթացքը, թե մեր յուրաքանչյուր քաղաքացու կենսական խնդիրների լուծումը: Երկու տարի առաջ բարեփոխված Սահմանադրությունը ամենահեղինակավոր մասնագիտական կառույցների կողմից ճանաչվել է միջազգային չափանիշներին լիարժեքորեն համապատասխանող եւ որակապես նոր հնարավորություններ է ստեղծել ժողովրդավարության խորացման, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության եւ մեր քաղաքացիների արժանապատիվ եւ բարեկեցիկ կյանքի ապահովման համար:

Կրկին շնորհավորելով Սահմանադրության օրվա առիթով, մաղթում եմ հաջողություններ եւ սահմանադրական երաշխիքների լիակատար կենսագործում` ի զորացում մեր երկրի եւ ի բարօրություն մեր ժողովրդի»: