13.09.2007
Հանդիպում ԱԺ եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովում
Սեպտեմբերի 13-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցը ընդունեց Բրիտանական խորհրդի Հարավարեւելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Թերի Թոնիին: Հանդիպմանը մասնակցում էին հանձնաժողովի անդամներ Կարեն Ճշմարիտյանը, Արմեն Աշոտյանը եւ ԲԽ հայաստանյան գրասենյակի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը:
Պարոն Ադոնցը բարձր գնահատեց Բրիտանական խորհրդի միջազգային գործունեությունը եւ շնորհավորեց հյուրերին Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի հնգամյա արդյունավետ գործունեության կապակցությամբ: Նշվեց, որ Հայաստանում լավ են ճանաչում Բրիտանական խորհուրդը` մշակույթի եւ կրթության ոլորտներում իրականացվող ծրագրերի եւ գրասենյակի ակտիվ գործունեության շնորհիվ: Պարոն Ադոնցը կարեւորեց գրասենյակի հետագա գործունեւությունը Հայաստանում` նշելով, որ հանձնաժողովը հետաքրքրված է իրականացվող ծրագրերին մասնակցությամբ եւ հետագա համագործակցությամբ:
Պարոն Թերի Թոնին համառոտ ներկայացրեց կազմակերպության գործունեության ոլորտները, շրջանակները` նշելով, որ Բրիտանական խորհուրդը Հայաստանում իրականացվող կրթամշակութային ծրագրերից բացի աշխատում է նաեւ տարածաշրջանային երկրների երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Կազմակերպությունը օժանդակում է եվրոպական ուղղությունն ընտրած երկրներին եվրաինտեգրման գործընթացում` մասնավորապես օրենսդրության համապատասխանեցման խնդրում:
Պարոն Ճշմարիտյանի կարծիքով` անհրաժեշտ է Հայաստանում ընդլայնել գրասենյակի գործունեության ոլորտները, քանի որ Բրիտանական խորհուրդը ուրիշ երկրներում արդյունավետ ծրագրեր է իրականացնում նաեւ այլ բնագավառներում: Պարոն Աշոտյանի համոզմամբ անհրաժեշտ է ավելի ակտիվացնել Ազգային ժողովի հետ իրականացվող ծրագրերը:
Պատասխանելով պարոն Ադոնցի` Բրիտանական խորհրդի տարածաշրջանային գրասենյակի Բաքվում գտնվելու նպատակահարմարության մասին հարցին, պարոն Թերի Թոնին նշեց, որ կազմակերպությունը վերանայելու է հարցը եւ գրասենյակը շուտով կտեղափոխվի Թբիլիսի:
Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող եւ հետագա համագործակցությանը վերաբերող այլ հարցեր եւս:
15.09.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղերձը Ժողովրդավարության միջազգային օրվա առթիվ
Սեպտեմբերի 15-ն աշխարհում նշվում է որպես Ժողովրդավարության միջազգային օր: Ժողովրդավարությունն արժեք է, նվաճում, պետությունների զարգացման խթան, առանց որի շատ երկրներ լճանում են ու հետ մնում արագ փոփոխվող աշխարհից: 2018 թվականի թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունից հետո Հայաստանի Հանրապետությո...
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղերձը Ժողովրդավարության միջազգային օրվա առթիվ
Սեպտեմբերի 15-ն աշխարհում նշվում է որպես Ժողովրդավարության միջազգային օր: Ժողովրդավարությունն արժեք է, նվաճում, պետությունների զարգացման խթան, առանց որի շատ երկրներ լճանում են ու հետ մնում արագ փոփոխվող աշխարհից: 2018 թվականի թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունից հետո Հայաստանի Հանրապետությո...