Տպել
28.09.2007
ԱԺ աշխատանքային խորհրդակցութունը

Սեպտեմբերի 28-ին ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որի ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման ԱԺ երկրորդ  նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ  հոկտեմբերի 1-4-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի նախագիծը:

Չորրորդ գումարման ԱԺ երկրորդ նստաշրջանի օրակարգի լրացումներ բաժնում ընդգրկվել է 12 հարց: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 38 հարց, միջազգային 21 պայմանագիր:

Չորրորդ  գումարման ԱԺ երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ հոկտեմբերի 1-4 -ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի նախագիծը կհաստատվեն հոկտեմբերի 1-ի ԱԺ նիստում: