Տպել
19.10.2007
Հանձնաժողովի նիստի արդյունքները գնահատվեցին գոհացուցիչ

Հոկտեմբերի 19-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը հանդիպեց ՀՀ Ազգային ժողով-ՌԴ Դաշնային ժողով համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 13-րդ նիստի մասնակիցներին:

Հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը ԱԺ նախագահին իրազեկեց, որ շնորհիվ նախապատրաստական լավ աշխատանքի` 13-րդ նիստը արդյունավետ ընթացք է ունեցել եւ իրենք գոհ են նիստի արդյունքներից: Անդրադառնալով ԴԺ տնտեսական քաղաքականության, գործարարության եւ սեփականության հարցերով կոմիտեի նախագահ, հանձնաժողովի անդամ Հովհաննես Օհանյանի զեկույցին` պարոն Ռիժկովը կարեւորեց այդ զեկույցից այն դրույթների առանձնացումը, որոնք առնչվում են օրենսդրական խնդիրներին: Պարոն Ռիժկովը կարեւորեց նաեւ 1988 թ. երկրաշարժի 20-ամյակին նվիրված միջոցառումների ծրագրի հաջող իրականացումը` նշելով, որ այդ մասին խոսել է նաեւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ եւ ստացել է նրա հավանությունը:

ԱԺ  նախագահ Տիգրան Թորոսյանը, վստահություն հայտնելով, որ հանձնաժողովի նիստը արդյունավետ է եղել, կարեւորեց ընդունված որոշումների հետագա ընթացքը. նա նշեց, որ Հովհաննես Օհանյանի զեկույցում առաջադրված ու օրենսդրական լրամշակման կարիք ունեցող հարցերը կուսումնասիրվեն ու կլուծվեն: ԱԺ նախագահը հաջողություններ մաղթեց ռուս գործընկերներին առաջիկա խորհրդարանական ընտրություններում` վստահություն հայտնելով, որ հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցությունն արդյունավետ կզարգանա:

ՌԴ Պետական Դումայի պատգամավոր Իգոր Չեռնիշենկոյի խնդրանքով ԱԺ նախագահն անդրադարձավ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջիկա այցին Հայաստան եւ հայ-իրանական հարաբերություններին: Նշվեց, որ Հայաստանն ու Իրանն ունեն ընդհանուր շահեր ու համատեղ տնտեսական ծրագրեր (գազամուղի շինարարությունը, երկաթուղային հաղորդակցությունը): Անկախության վերահաստատումից հետո Հայաստանը միշտ էլ լավ հարաբերություններ է ունեցել իր հարավային հարեւանի հետ, մշտապես եղել են փոխայցեր` երկու երկրների նախագահների, Ազգային ժողովում հյուրընկալվել է ԻԻՀ խորհրդարանի նախագահը եւ ԻԻՀ նախագահի առաջիկա այցն էլ կնպաստի փոխհարաբերությունների զարգացմանը: 


19.10.2007
Ֆրանսիայի Սենատի փոխնախագահն Ազգային ժողովում
Հոկտեմբերի 19-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Ֆրանսիայի Սենատի փոխնախագահ, Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էին Հայաստան-Ֆրանսիա բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Արա Բաբլոյանը եւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը:Պարոն Գոդ...