Ազգային ժողովը դեկտեմբերի 18-ին շարունակեց արտահերթ նստաշրջանի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված օրենքների
նախագծերը: Ընդունվեցին «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ ՀՀ Նախագահի առարկությունն ու առաջարկությունները, առաջին ընթերցմամբ ընդունվեց կառավարության ներկայացրած «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, երկրորդ ընթերցմամբ ընդունվեցին «Տեխնիկական արատորոշման միջոցներով տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման ծառայությունների մատուցման սակագների սահմանման եւ վերանայման մասին» եւ դրան կից` «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը:
Քվեարկությունների ավարտից հետո խորհրդարանը շարունակեց պատգամավորներ Կարեն Կարապետյանի, Գագիկ Մինասյանի, Հակոբ Հակոբյանի, Լյովա Խաչատրյանի հեղինակած «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ քննարկումը:
Օրինագծի վերաբերյալ ելույթ ունեցող պատգամավորները համամիտ էին օրինագծի հիմնական նպատակի առնչությամբ` այն է` սոցիալական բոլոր
խմբերի, սպառողների շահերի պաշտպանություն տնտեսվարողների կամայականություններից: Եղան առաջարկություններ, որոնք օրինագծի հեղինակները խոստացան քննարկել:
ՀՀԿ խմբակցության դիրքորոշումը հնչեցրեց պատգամավոր Հակոբ Հակոբյանը, նշելով, որ օրինագծի հիմնական նպատակը սպառողների շահերի պաշտպանությունն է եւ օրենսդրական դաշտի բացը լրացնելը: Ըստ նրա, վերջին ամիսներին հանրապետությունում արձանագրված սպառողական ապրանքների գների անհիմն բարձրացումը ցույց տվեց, որ դաշտը բաց է: Ըստ նրա, թեեւ օրինագիծը խնդրի ժամանակավոր լուծում է առաջարկում. հետագայում կգտնվեն ուղիներ, որոնք խնդիրը հիմնովին կկարգավորեն:
Եզրափակիչ ելույթում Գագիկ Մինասյանն անդրադարձավ հնչած ելույթներին եւ առաջարկներին, տվեց պարզաբանումներ: Նա նկատեց, որ օրինագիծը կոչված է զսպելու տնտեսվարողների` գերշահույթ ստանալու ցանկությունները եւ պաշտպանելու սպառողների շահերը:
Օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ:Հեղինակների առաջարկությամբ օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը հետաձգվեց` այն առավել շահեկան դարձնելու նպատակով:
Այնուհետեւ խորհրդարանը քննարկեց եւ ընդունեց «2002 թվականի հոկտեմբերի 7-ի «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետություններում ժողովրդավարական ընտրությունների, ընտրական իրավունքների եւ ազատությունների չափանիշների մասին» կոնվենցիայի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կողմից վերապահումներ կատարելու մասին» հարցը, որը ներկայացրեց արդարադատության նախարար
Գեւորգ Դանիելյանը: Նա տեղեկացրեց, որ ՀՀ Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունների հետեւանքով հակասություններ են առաջացել օրենսգրքի եւ կոնվենցիայի որոշ դրույթների միջեւ: Այդ դրույթները վերաբերում են հանրապետության տարածքից դուրս քվեարկություններ կազմակերպելու եւ քվեաթերթիկում նշված բոլոր թեկնածուներին դեմ քվեարկելու հարցերին: Մասնավորապես, Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունները թույլ չեն տալիս քվեարկություններ անցկացնել հանրապետությունից դուրս եւ դեմ քվեարկել բոլոր թեկնածուներին: Նախարարը տեղեկացրեց, որ վերապահումները վերաբերում են այս դրույթներին եւ նպատակ ունեն վերացնել հակասությունները:
Խորհրդարանը քննարկեց եւ վավերացրեց «2006 թվականի նոյեմբերի 28-ին Մինսկում ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների հումանիտար համագործակցության խորհրդի մասին» համաձայնագիրը:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց եւ ընդունվեց «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեցին «Տեխնիկական արատորոշման միջոցներով տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման ծառայությունների մատուցման սակագների սահմանման եւ վերանայման մասին» եւ դրա հետ կապված` «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը:
Արտահերթ նստաշրջանի օրակարգի սպառումից հետո Ազգային ժողովը գումարեց եւս մեկ արտահերթ նստաշրջան, որը հրավիրվել էր պատգամավորների նախաձեռնությամբ: Նստաշրջանի օրակարգում ընդգրկված էր մեկ օրինագիծ, որի երկու ընթերցմամբ քննարկումները որոշվեց անցկացնել 24 ժամվա ընթացքում: Դա պատգամավորներ Վարդան Այվազյանի, Վարդան Բոստանջյանի, Ռոբերտ Թովմասյանի, Ռուբեն Սադոյանի եւ Կարեն Ճշմարիտյանի հեղինակած «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող եւ ակցիզային հարկով հարկման ոչ
ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ գանձվում» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծն էր:
Հիմնական զեկուցող Վարդան Այվազյանը տեղեկացրեց, որ օրինագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ հանրապետությունում տրանսպորտային միջոցների որոշակի տեսակների` 18 եւ ավելի տեղեր ունեցող, գրեթե բացակայության պատճառով բարդանում են ուղեւորափոխադրումները: Խնդրի կարգավորման նպատակով առաջարկվում է ներկրողներին աջակցել տրանսպորտային նման միջոցներ ձեռք բերելու հարցում ողջ հանրապետության տարածքում ` նրանց ազատելով ԱԱՀ վճարելուց:
Օրինագծի վերաբերյալ գլխադասային` ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը դրական էր: Օրինագիծը քննարկվեց առաջին եւ երկրորդ ընթերցումներով, ընդունվեց առաջին, իսկ այնուհետեւ` երկրորդ ընթերցմամբ:
Այսքանով խորհրդարանն ավարտեց արտահերթ նստաշրջանի աշխատանքը:
Նախագծի հեղինակները հանդիպել են մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, լսել նրանց մտահոգությունները
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը եւ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ սեպտեմբերի 27-ին հանդիպել են մի շարք ստ...
Հոկտեմբերի 1-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 19 հարց
Սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել եւ հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հոկտեմբերի 1-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է հերթական նիս...
Ռուստամ Բաքոյանը հանդիպել է եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը սեպտեմբերի 27-ին հանդիպել է Իրաքի եզդիական համայնքի առաջնորդ ընտանիքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2014 թվականի օգոստոսի 3-ին «Իսլամական պետություն» ահաբեկչակ...
Քննարկվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում եւ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 27-ին գումարել է նիստ: Այն վարել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ...
Առաջարկվում է ՆԳՆ ենթակայությամբ ձեւավորել մեկ միասնական ուսումնական հաստատություն
Նախատեսվում է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ու Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի վերակազմակերպման արդյունքում ձեւավորել ՆԳՆ ենթակայությամբ գործող մեկ միասնական ուսումնական հաստատություն: Դա թույլ կտա ձեւավորել կառավարման միասնական արդյունավետ մոդել, ապահովել ուսումնական գործընթացի կազմակերպմ...
ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները կտարածվեն նաեւ ՊՊԾ զինծառայողների վրա
Նախագծով առաջարկվում է ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները տարածել նաեւ ՀՀ պետական պահպանության ծառայության զինծառայողների վրա: «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մաս...
Նախագծի նպատակն է բացառել լիազորող նորմի բացակայությամբ ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի առկայությունը
Կառավարության որոշմամբ սահմանվում են Հայկական ատոմային էլեկտրակայանի ճառագայթային կամ միջուկային վթարների դեպքում բնակչության պաշտպանության ազգային պլանի հաստատման եւ դրանից բխող գործողությունների հետ կապված հարաբերությունները, իսկ մեկ այլ որոշմամբ էլ արտակարգ իրավիճակներում Քաղաքացիական ավիացիայի կ...
Ռազմաարդյունաբերական կոմիտեին կտրվեն նոր գործառույթներ. օրինագիծը ստացել է դրական եզրակացություն
Առաջարկվող փոփոխություններով ու լրացումներով կլուծվի մեկ հիմնական խնդիր, այն է` սահմանել նոր իրավական օրենսդրական գործառույթներ ռազմաարդյունաբերական կոմիտեի համար: Այս մասին ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական...
Երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն
ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 27-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն են ստացել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ...
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է Եռաբլուր
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն եւ հարգանքի տուրք մատուցել 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին: Նրանք ծաղիկնե...
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...