Տպել
17.03.2008
Սկսվեցին Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստերի աշխատանքները

Մարտի 17-ին Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստերն սկսվեցին երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին ԱԺ որոշման նախագծի եւ քառօրյա նիստերի օրակարգի հաստատումով: Այնուհետեւ ԱԺ պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին նախորդ նիստում քննարկված 20 օրենքի նախագծեր եւ վավերացրին միջազգային 1 պայմանագիր:

Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը տեղեկացրեց, որ  Ազգային ժողովի  վեց տասնյակ պատգամավորների նախաձեռնությամբ 2008 թ. մարտի 17-ին ժամը 18.30-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` երկու ընթերցմամբ քննարկելու «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:

Քննարկվեց «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը: Բանախոսի գնահատմամբ` առաջարկվող փոփոխությունների նպատակը գործող օրենքը Սահմանադրության պահանջներին համապատասխանեցնելն է: Նախատեսվում է, որ  պաշտոնաթողությունից հետո Հայաստանի Հանրապետության նախագահի համար, բացառությամբ, այն դեպքերի, երբ նա պաշտոնանկ է արվում, նշանակվում է հատուկ կենսաթոշակ` ՀՀ նախագահի`  օրենքով սահմանված աշխատավարձի 80 տոկոսի չափով: Նշված հատուկ կենսաթոշակը չի վճարվում այն ամբողջ ժամանակահատվածում, որի ընթացքում պաշտոնաթող նախագահը վարում է որեւէ ընտրովի կամ նշանակովի պաշտոն եւ ստանում է ՀՀ նախագահի` օրենքով սահմանված աշխատավարձի  80 տոկոսի չափը գերազանցող վարձատրություն, իսկ այդ չափից ցածր լինելու դեպքում նա ստանում է նշված հատուկ կենսաթոշակի եւ աշխատավարձի տարբերությունը: ՀՀ կառավարությունը ՀՀ պաշտոնաթող նախագահին ապահովում է բնակարանով, ավտոտրանսպորտով, ինչպես նաեւ պաշտոնաթող նախագահի ցանկությամբ` կահավորված գրասենյակով: Բնակարանը տրամադրվում է սեփականության իրավունքով, իսկ ավտոտրանսպորտը` ցմահ օգտագործման: ՀՀ պաշտոնաթող նախագահի գրասենյակի գործունեության ֆինանսավորումը իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին: Գրասենյակի համար նախատեսվում է առավելագույնը երեք հաստիքային միավոր, որոնք ընդգրկվում են ՀՀ նախագահի աշխատակազմի հաստիքացուցակում: Պաշտոնաթող նախագահի`  այլ երկրներ կատարվող ճանապարհորդության ծախսերը (տարեկան ոչ ավելի, քան երկու անգամ) հատուցվում են պետական բյուջեի միջոցների հաշվին: Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահին տրամադրվում է նաեւ անձնական ցմահ պետական պահպանություն:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական տեսակետը  քննարկվող հարցի վերաբերյալ ներկայացրեց ԱԺ պատգամավոր Արտյուշ Շահբազյանը:

Պատգամավորները քննարկեցին նաեւ «Հայաստանի Հանրապետության եւ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջեւ ծրագրի ֆինանսավորման (Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին) համաձայնագիրը», «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման, բռնագրավման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Եվրոպայի Խորհրդի կոնվենցիան,  երկրորդ ընթերցման ներկայացված «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Բանկային, վարկային կազմակերպությունների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» (փաթեթ), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (նույնանուն երկու նախագիծ)  օրինագծերը:

ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը ներկայացրեց նաեւ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրինագիծը: Նա տեղեկացրեց, որ առաջարկվող լրացման եւ փոփոխության արդյունքում պետական պահպանությունից օգտվող  ՀՀ պաշտոնաթող նախագահը, պետական պաշտոնյաները, հաuարակական, քաղաքական, կրոնական եւ այլ գործիչները` բացառությամբ  Հայաuտանի Հանրապետության գործող նախագահից,  Ազգային ժողովի նախագահից եւ  վարչապետից, օգտվելով ՀՀ Սահմանադրությամբ իրենց վերապահված անձնական ազատության եւ անձեռնմխելիության իրավունքից, հնարավորություն կունենան հրաժարվել  օրենքով իրենց տրամադրվող պետական պահպանությունից: Մեկ այլ լրացման արդյունքում պետական պահպանության անվտանգությունն ապահովող լիազոր մարմնի ծառայողներին իրավունք է վերապահվում պետական պահպանության օբյեկտին տեղեկացնել, որ պետական պահպանությունը չի կարող շարունակվել, քանի որ օբյեկտի կողմից իրականացվում են հակաօրինական գործողություններ եւ  անհապաղ զեկուցել այդ մասին լիազոր մարմնի ղեկավարին: Եթե պետական պահպանության օբյեկտը շարունակում է այդ հակաօրինական գործողությունները, ապա լիազոր մարմնի թույլտվությամբ պետական պահպանության անվտանգությունն ապահովող լիազոր մարմնի ծառայողներին իրավունք է վերապահվում դադարեցնել օբյեկտի պահպանությունը, եւ զերծ մնալ այդ հակաօրինական գործողություններին անուղղակի մասնակցությունից կամ հակաօրինական գործողություններ կատարող անձի պաշտպանությունից:

Քննարկվող հարցի վերաբերյալ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի դրական տեսակետը բարձրաձայնեց հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանը` տեղեկացնելով, որ հանձնաժողովը գրավոր առաջարկ կներկայացնի  օրինագծի մի քանի դրույթների հստակեցման նպատակով, որոնք մասնավորապես կվերաբերեն «հակաօրինական գործողություն» հասկացությանը եւ օբյեկտի պահպանության դադարեցման ժամկետին :

ԱԺ պատգամավորներն իրենց ելույթներում նույնպես մտահոգություն հայտնեցին, որ առաջարկվող փոփոխությունների որոշ դրույթներ տարընթերցումների տեղիք կարող են տալ եւ հստակեցման կարիք ունեն, նաեւ պետք է խուսափել օրենսդրական իրավիճակային լուծումներից:

Ազգային ժողովը օրինագծի քննարկումը կշարունակի մարտի 18-ի նիստում:



27.09.2024
Նախագծի հեղինակները հանդիպել են մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, լսել նրանց մտահոգությունները
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն ու Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը սեպտեմբերի 27-ին հանդիպել են մի շարք ստեղծագործական միությունների, հասարակական կազմակերպությու...

27.09.2024
Հոկտեմբերի 1-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 19 հարց
Սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել եւ հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հոկտեմբերի 1-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է հերթական նիս...

27.09.2024
Ռուստամ Բաքոյանը հանդիպել է եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը սեպտեմբերի 27-ին հանդիպել է Իրաքի եզդիական համայնքի առաջնորդ ընտանիքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2014 թվականի օգոստոսի 3-ին «Իսլամական պետություն» ահաբեկչակ...

27.09.2024
Քննարկվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում եւ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 27-ին գումարել է նիստ: Այն վարել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ...

27.09.2024
Առաջարկվում է ՆԳՆ ենթակայությամբ ձեւավորել մեկ միասնական ուսումնական հաստատություն
Նախատեսվում է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ու Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի վերակազմակերպման արդյունքում ձեւավորել ՆԳՆ ենթակայությամբ գործող մեկ միասնական ուսումնական հաստատություն: Դա թույլ կտա ձեւավորել կառավարման միասնական արդյունավետ մոդել, ապահովել ուսումնական գործընթացի կազմակերպմ...

27.09.2024
ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները կտարածվեն նաեւ ՊՊԾ զինծառայողների վրա
Նախագծով առաջարկվում է ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները տարածել նաեւ ՀՀ պետական պահպանության ծառայության զինծառայողների վրա: «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մաս...

27.09.2024
Նախագծի նպատակն է բացառել լիազորող նորմի բացակայությամբ ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի առկայությունը
Կառավարության որոշմամբ սահմանվում են Հայկական ատոմային էլեկտրակայանի ճառագայթային կամ միջուկային վթարների դեպքում բնակչության պաշտպանության ազգային պլանի հաստատման եւ դրանից բխող գործողությունների հետ կապված հարաբերությունները, իսկ մեկ այլ որոշմամբ էլ արտակարգ իրավիճակներում Քաղաքացիական ավիացիայի կ...

27.09.2024
Ռազմաարդյունաբերական կոմիտեին կտրվեն նոր գործառույթներ. օրինագիծը ստացել է դրական եզրակացություն
Առաջարկվող փոփոխություններով ու լրացումներով կլուծվի մեկ հիմնական խնդիր, այն է` սահմանել նոր իրավական օրենսդրական գործառույթներ ռազմաարդյունաբերական կոմիտեի համար: Այս մասին ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական...

27.09.2024
Երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն
ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 27-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն են ստացել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ...

27.09.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է Եռաբլուր
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների  եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն եւ հարգանքի տուրք մատուցել 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին: Նրանք ծաղիկնե...

27.09.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

27.09.2024
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...