Տպել
03.04.2008
ՀՀ ԱԺ պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում

ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը Սանկտ Պետերբուրգում ապրիլի 3-ին հանդիպումներ ունեցավ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական Դումայի նախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի /ՀԱՊԿ ԽՎ/ նախագահ Բորիս Գրիզլովի եւ Դաշնային խորհրդի նախագահ, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ Սերգեյ Միրոնովի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին երկկողմ միջխորհրդարանական հարաբերություններին, ինչպես նաեւ ԱՊՀ ՄԽՎ շրջանակներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:

ԱՊՀ ՄԽՎ շրջանակներում ՀՀ ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանն ընտրվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի Քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի փոխնախագահ, իսկ Հերմինե Նաղդալյանը ԱՊՀ ՄԽՎ Սոցիալական քաղաքականության եւ մարդու իրավունքների հանձնաժողովի փոխնախագահ:

Հերմինե Նաղդալյանը մասնակցեց նաեւ ՀԱՊԿ ԽՎ սոցիալ-տնտեսական եւ իրավական հարցերի հանձնաժողովի աշխատանքներին, որի օրակարգում ընդգրկված էր միջազգային ահաբեկչության, թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի անօրինական շրջանառության  դեմ պայքարի ուղղությամբ ՀԱՊԿ անդամ-երկրների ազգային օրենսդրությունների միասնականացման եւ ներդաշնակեցման հարցը: Նիստի ընթացքում ներկայացվեցին այդ երեւույթների դեմ պայքարի ՀՀ համապատասխան օրենքները, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ-ում ներկայումս քննարկվող ՀՀ Քրեական եւ Վարչական օրենսգրքերի փոփոխությունները: