Տպել
11.06.2008
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի կենսագրությունը

Արթուր Յուրիի Ջավադյանը ծնվել է  1964 թ. ապրիլի 22-ին, Երեւանում:
1971-1981 թթ. սովորել է Երեւանի Չկալովի անվան թիվ 30 միջն. դպրոցում:
1981-1986 թթ. սովորել է  Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի գյուղատնտեսության մեքենայացման ֆակուլտետ:
1986-1989 թթ. եղել է «Հայգյուղտնտմեքենայացում» ԱՄ, ասպիրանտ:
1986 թ. աշխատել է «Հայգյուղտնտմեքենայացում» ԱՄ, ինժեներ-կոնստրուկտոր
1987-1989 թթ.` «Գլխհայջրշին» տրեստ, երկրորդ կարգի ինժեներ:
1989-1991 թթ.` «Երեւան» կոոպերատիվ (առեւտրային) բանկ, մասնագետ, բաժնի պետի պաշտոնակատար, բաժնի պետ, վարչության անդամ, վարչության նախագահի տեղակալ:
1991 -1997 թթ.` «Հայինվեստբանկ» ՀԲԸ, վարչության նախագահ:
1997 -1999 թթ.` ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ:
1998-2008 թթ.` Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկի հայաստանյան կողմի տնօրեն, աուդիտ կոմիտեի նախագահ:
1999 -2000 թթ.` «Հայինվեստբանկ»-ի խորհրդի նախագահի ֆինանսների գծով խորհրդական:
2000 -2001 թթ.` ՀՀ Կենտրոնական բանկ, ՀՀ ԿԲ նախագահի խորհրդական:
2001-2003 թթ. ` ՀՀ Կենտրոնական բանկ, խորհրդի անդամ:
2003- 2003 թթ.` ՀՀ Կենտրոնական բանկ, ՀՀ ԿԲ նախագահի խորհրդական:
2003 թ-ից առ այսօր` ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ:
2008 թ. ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկի կառավարիչների խորհրդում հայաստանյան կողմի կառավարիչ եւ  ԱՄՀ կառավարիչների խորհրդում Հայաստանի Հանրապետության կառավարչին փոխարինող անձ (փոխկառավարիչ):
2008 թ. հունիսի 11-ին Ազգային ժողովի կողմից նշանակվել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ:
1994 թ. վերապատրաստվել է Նյու-Յորքի Ամերիկյան բանկային գործի ինստիտուտում, 1998 թ.` Շվեցարիայի Կենտրոնական բանկի ուսումնական կենտրոնում, 2001 թ.` Տորոնտոյի ֆինանսական համակարգի վերին ղեկավարության միջազգային կենտրոնում, 2002 թ.` ֆինանսների ճապոնական միջազգային կենտրոնում:
2000 թ-ից մասնակցել է բանկային ոլորտի վերաբերյալ  միջազգային սեմինարների, գիտաժողովների:
Տիրապետում է ռուսերենին, անգլերենին:
Ամուսնացած է, ունի մեկ երեխա
 


11.06.2008
«Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումներն ընդունվեցին ամբողջությամբ
Ազգային ժողովը հունիսի 11-ի նիստն սկսեց քվեարկություններով:  Ի թիվս նախորդ օրը քննարկած մյուս նախագծերի` 84 կողմ, 6 դեմ եւ 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխ...