Տպել
05.09.2008
ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Սեպտեմբերի 5-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը` ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի նախագահությամբ:

Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին  չորրորդ գումարման ԱԺ չորրորդ  նստաշրջանի օրակարգի եւ 2008թ. սեպտեմբերի 8-11-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերը: Չորրորդ գումարման ԱԺ  չորրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվել է 93 հարց: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 52 հարց, միջազգային 8 պայմանագիր:
 
Չորրորդ  գումարման ԱԺ չորրորդ  նստաշրջանի եւ սեպտեմբերի 8-11-ի չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերը կհաստատվեն սեպտեմբերի 8-ի ԱԺ նիստում: