Տպել
26.09.2008
ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Սեպտեմբերի  26-ին ԱԺ փոխնախագահ Հրայր Կարապետյանի  նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որի ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման ԱԺ չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման  եւ    սեպտեմբերի  29-30-ի  եւ հոկտեմբերի 1-2-ի  -ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի նախագծերը:

Չորրորդ գումարման ԱԺ չորրորդ նստաշրջանի օրակարգի լրացումներ բաժնում   ընդգրկվել է 1 հարց: ԱԺ առաջիկա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 33  հարց, միջազգային 11 պայմանագիր:

Չորրորդ  գումարման ԱԺ չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի  նախագիծը կհաստատվեն սեպտեմբերի  29-ի ԱԺ նիստում: