Տպել
06.11.2008
Սլովակիայի խորհրդարանի նախագահի շնորհավորանքը ՀՀ ԱԺ նախագահին
Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Պավոլ Պաշկան իր եւ խորհրդարանի պատգամավորների անունից շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին` Աժ նախագահի բարձր ու պատասխանատու պաշտոնում ընտրվելու առիթով: Պարոն Պաշկան վստահություն է հայտնել, որ Սլովակիայի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության բարեկամական հարաբերությունները կշարունակեն բարեհաջող զարգանալ` նպաստելով ոչ միայն երկու երկրների, այլ նաեւ խորհրդարանների միջեւ երկխոսությանը: Շնորհավորական ուղերձում Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահը նաեւ վստահություն է հայտնել, որ պատմական կապերի վրա հիմնված փոխադարձ համագործակցությունը կնպաստի հարաբերությունների բարեհաջող զարգացմանը: