Տպել
07.11.2008
Երեք երկրների խորհրդարանների նախագահներ շնորհավորել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին

Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին շնորհավորել են Իտալիայի, Իսպանիայի, Շվեյցարիայի խորհրդարանների նախագահները:  

Իտալիայի Հանրապետության Սենատի նախագահ Ռենատո Սկի‎ֆիանին իր եւ Սենատի անունից ամենաջերմ շնորհավորանքներն է հղել Հովիկ Աբրահամյանին` Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ եւ հաջողություններ է մաղթել պաշտոնավարման ընթացքում: 

Իսպանիայի Սենատի նախագահ Խավիեր Ռոխո Գարսիան   իր եւ Սենատի անունից շնորհավորելով Հովիկ Աբրահամյանին` Ազգային ժողովի նախագահի բարձր ու պատասխանատու պաշտոնում ընտրվելու առիթով` ցանկություն է հայտնել ընդլայնել երկու երկրների խորհրդարանների գործունեության մասին տեղեկացվածությունը եւ խորացնել հիանալի երկկողմ  հարաբերությունները, որ արդեն իսկ գոյություն ունեն երկու պետությունների միջեւ:

Շվեյցարական Համադաշնության Ազգային Խորհրդի նախագահ Անդրե Բյունյոնը շնորհավորական ուղերձում, արձանագրելով երկու երկրների սերտ հարաբերությունները, վստահություն է հայտնել, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը իր կարեւոր դերակատարությունը կունենա դրանք ավելի խորացնելու գործում` հատկապես խորհրդարանական մակարդակով: Պարոն Բյունյոնը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին պաշտոնական այցով հրավիրել է Շվեյցարիա: 


07.11.2008
ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Նոյեմբերի 7-ին ԱԺ փոխնախագահ Հրայր Կարապետյանի  նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որի ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման ԱԺ չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման  եւ    նոյեմբերի  10-13-ի   ԱԺ չորսօրյա...

07.11.2008
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը
Նոյեմբերի 7-ին` հերթական քառօրյայից առաջ, նիստեր գումարեցին Աժ մշտական հանձնաժողովները: ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը, Արա Բաբլոյանի նախագահությամբ, առաջին ընթերցմամբ քննարկեց «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Առ...