Տպել
10.11.2008
Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահի այցը Հայաստան

Նոյեմբերի 12-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանը:

Ազգային ժողովում նախատեսված է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանի ելույթը ԱԺ նիստում, որից հետո` առանձնազրույց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ: ԿՀ խորհրդարանի նախագահի պատվիրակության անդամներն էլ կհանդիպեն ՀՀ ԱԺ եւ ԿՀ Ներկայացուցիչների պալատի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հայկական կողմի անդամների հետ: 
 
Նույն օրը նախատեսված է ԿՀ Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանի հանդիպումը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:

ԿՀ Ներկայացուցիչների պալատի նախագահը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղկեպսակ կդնի ցեղասպանության զոհերի հիշատակին:

Նոյեմբերի 13-ին Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահին կընդունի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նույն օրը նախատեսված է ԿՀ խորհրդ‎արանի նախագահի հանդիպումը ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Կիպրոսի խորհրդարանի նախագահի այցը Հայաստանի Հանրապետություն Ազգային ժողովում կամփոփվի երկու խորհրդարանների նախագահների համատեղ մամլո ասուլիսով:

Նոյեմբերի 14-ին Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հայաստանից:



08.08.2024
Ալեն Սիմոնյանն աշխատանքային այցով եղել է Վայոց ձորի մարզում
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Վայոց ձորի մարզ կատարած աշխատանքային այցը մեկնարկել է Նորավանքի վանական համալիրից, որտեղ ԱԺ նախագահին դիմավորել է մարզի հոգեւոր թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը: Դրանից հետո Ալեն Սիմոնյանն այցելել է Ջերմուկ, հանդիպել տեղի բնակիչներին, այնուհետե...