Տպել
10.11.2008
Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահի այցը Հայաստան

Նոյեմբերի 12-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանը:

Ազգային ժողովում նախատեսված է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանի ելույթը ԱԺ նիստում, որից հետո` առանձնազրույց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ: ԿՀ խորհրդարանի նախագահի պատվիրակության անդամներն էլ կհանդիպեն ՀՀ ԱԺ եւ ԿՀ Ներկայացուցիչների պալատի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հայկական կողմի անդամների հետ: 
 
Նույն օրը նախատեսված է ԿՀ Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանի հանդիպումը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:

ԿՀ Ներկայացուցիչների պալատի նախագահը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղկեպսակ կդնի ցեղասպանության զոհերի հիշատակին:

Նոյեմբերի 13-ին Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահին կընդունի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նույն օրը նախատեսված է ԿՀ խորհրդ‎արանի նախագահի հանդիպումը ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Կիպրոսի խորհրդարանի նախագահի այցը Հայաստանի Հանրապետություն Ազգային ժողովում կամփոփվի երկու խորհրդարանների նախագահների համատեղ մամլո ասուլիսով:

Նոյեմբերի 14-ին Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հայաստանից:



10.11.2008
Ազգային ժողովի քառօրյա նիստերի առաջին օրը
Նոյեմբերի 10-ին Ազգային ժողովի քառօրյա նիստերի աշխատանքն սկսվեց նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին, քառօրյա նիստերի օրակարգի մասին եւ մի շարք օրենքների նախագծերի քննարկման հատուկ կարգի մասին ԱԺ որոշումների քննարկումով ու հաստատումով:ԱԺ պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին նախորդ նիս...

10.11.2008
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման 12-ամյակի առիթով
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման 12-ամյակի առիթով. «Նորանկախ Հայաստանի Հանրապետության պետականության կայացման ու ամրապնդման մեջ իրենց անգնահատելի դերն են ունեցել տեղական ինքնակառավարման մարմ...