14.11.2008
Խորհրդարանական ճեպազրույցները
![](/news_images/chep.jpg)
Անդրադառնալով ԼՂ հիմնահարցում մադրիդյան սկզբունքների կիրառմանը` ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նշեց, որ Ղարաբաղյան խնդրում չի տեսնում վտանգավոր իրողություն հատկապես Մոսկովյան հռչակագրի ստորագրումից հետո, որը բազում խնդիրներ է լուծում հետագա բանակցային գործընթացի համար: Ըստ նրա` հռչակագիրը պատմական փաստաթուղթ է: Նա նշեց, որ նման փաստաթուղթ ստորագրվել է 1994 թ. հրադադարի կապակցությամբ, որը պայմաններ է ստեղծել Հայաստանում սոցիալ-տնտեսական քաղաքականության ակտիվացման համար: Նրա համոզմամբ` Մոսկովյան հռչակագիրը պատերազմը բացառող փաստաթուղթ է, որը ակտիվ կայունության ժամանակաշրջան կընձեռի մեր պետությանը:
ԲՀԿ խմբակցության անդամ Ավետ Ադոնցն ասաց, որ հայկական կողմը բազմիցս հաստատել է, որ Հայաստանը կողմնակից է ԼՂ հակամարտության բանակցային կարգավորմանը, ինչը, սակայն, չի նշանակում, որ Հայաստանը վախենում է ռազմական միջամտությունից: Նա նշեց, որ գերադասելի է հարցի բանակցային կարգավորումը: Ըստ նրա` Մոսկովյան հռչակագիրը պարտադիր իրագործման կետ չունի: Մոսկովյան հռչակագիրը հաստատում է, որ հակամարտությունը պետք է լուծվի քաղաքական կամ բանակցային ճանապարհով: Պարոն Ադոնցի կարծիքով` մադրիդյան սկզբունքներ չկան, կան մադրիդյան առաջարկություններ: Սկզբունքները կլինեն, երբ կսկսվի բանակցություններ մադրիդյան առաջարկությունների հիման վրա, իսկ սկզբունքների ձեւավորմանը Ղարաբաղյան կողմի ներկայությունը եւ մասնակցությունը պարտադիր է: Նա գտնում է, որ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափը ամենաարդյունավետն է պահպանելու համար ԼՂ բանակցային գործընթացը: Նրա խոսքով` հակամարտությունը պետք է կարգավորվի համագործակցության միջոցով: Պարոն Ադոնցը համոզմունք հայտնեց, որ հայկական կողմը չի ստորագրի որեւէ փաստաթուղթ, որը չի ապահովում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, բնակչության անվտանգությունը, Հայաստանի հետ կապը:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն ընդգծեց, որ մադրիդյան սկզբունքների վրա պետք է հիմնվի որոշումը, ուստի տագնապալի տրամադրության պատճառ չկա, քանի որ որոշման մասին չէ խոսքը, այլ սկզբունքների: Մադրիդյան սկզբունքներում ՀՅԴ-ն դեմ է տարածքներ հանձնելուն: Պարոն Հովհաննիսյանը կարեւորեց հայ փախստականների` սեփական տարածքում սեփական տուն ունենալու իրավունքը եւ ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորումը:
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը տեղեկացրեց, որ ՕԵԿ-ը կողմ է փոխզիջումներին: Ըստ նրա` վաղ է խոսել ազատագրված յոթ տարածքների հանձնման մասին, քանի որ բանակցային սեղանին դրված չէ որեւէ տարածքի անուն. երբ կսկսվեն քննարկումները, այդ ժամանակ կտրվի գնահատական: Տիկին Բիշարյանը ԼՂ հարցում կարեւորեց ժողովրդի հավաքական գնահատականը:
«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը տեղեկացրեց, որ «Ժառանգությունը» մտահոգություն է հայտնել Մոսկովյան հռչակագրի որոշ դրույթների վտանգավորության վերաբերյալ. 14 տարվա ընթացքում առաջին փաստաթուղթն է, ուր ԼՂ ստորագրությունը բացակայում է: Ըստ նրա` եթե հռչակագիրը ողջունում է Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը, ապա տարօրինակ է, որ հռչակագրի տակ Մինսկի համանախագահ երկրներից միայն Մոսկվայի ստորագրությունը կա: Պարոն Սաֆարյանի համոզմամբ` դա բանակցային գործընթացի ձեւաչափի ձեւախեղումների հնարավորություն է ընձեռում այն դեպքում, երբ Հայաստանը ԼՂ հիմնահարցի լուծման լավագույն տարբերակը պաշտոնապես հռչակել է Մինսկի ձեւաչափը: Խմբակցության քարտուղարը մադրիդյան սկզբունքներին տեղյակ է ոչ պաշտոնական աղբյուրներից: Ըստ Ստյոպա Սաֆարյանի` եթե իշխանությունները «Ժառանգություն» խմբակցության մտահոգությունները մադրիդյան սկզբունքների վերաբերյալ անհիմն են համարում, ապա պետք է պաշտոնապես հրապարակեն այդ սկզբունքները, որոնք անհրաժեշտ են, դրական ու ողջունելի եւ հիմք են ծառայում բանակցությունները շարունակելուն:
Խոսելով «2009 թ. պետական բյուջեի մասին» օրինագծից` ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նշեց, որ բյուջեի նախագծում հնարավոր չէր ամբողջապես ներառել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ուղերձի հիմնադրույթները: ՀՀ վարչապետը պահուստային եւ գործող բազմաթիվ ծրագրեր է մատնանշել, որոնք նախագծում չկային, բայց ուղերձում արտացոլված էին: Այդ ծրագրերը պետք է ապահովեն երկրի սոցիալ-տնտեսական քաղաքականության կայունությունը:
ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ ԲՀԿ-ն կողմ է քվեարկելու «2009 թ. պետական բյուջեի մասին» նախագծին: Նշվեց, որ խմբակցության պատգամավորները իրենց մտահոգություններն արտահայտել են բյուջետային քննարկումների ժամանակ: Ըստ նրա` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայեցակարգային ելույթ ներկայացրեց բյուջեի նախագծի վերաբերյալ, այդուհանդերձ մտահոգություններ կան միջազգային ֆինանսական ճգնաժամի առնչությամբ: Տիկին Զոհրաբյանը հույս հայտնեց, որ «զարգացող բյուջե» որակումը ճգնաժամի արդյունքում չի վերածվի հակաճգնաժամային բյուջեի: Նա փաստեց, որ ներկայացվել են միջազգային ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը մեր երկրի վրա կանխող մեխանիզմներ:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը գտնում է, որ ՀՀ վարչապետի ծանրակշիռ եւ հիմնավոր ելույթը հիմնված էր այժմեական մտահոգությունների վրա, ինչը, սակայն, բյուջեում արտացոլված չէ:
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը տեղեկացրեց, որ չորսօրյա ընդմիջումից հետո ակնկալվում է կառավարության պատասխանը պատգամավորների առաջարկությունների վերաբերյալ, ինչը հնարավորություն կտա վերջնական որոշման կայացման համար: Տիկին Բիշարյանը դրական է գնահատում բյուջեի նախագծով բազում հիմնախնդիրների լուծումը:
«Ժառանգություն» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը տեղեկացրեց, որ 2009 թ. պետական բյուջեի նախագծին «Ժառանգությունը» ձեռնպահ կքվեարկի, իսկ վերջնական որոշում կկայացնի, երբ պարզ կդառնա, թե կառավարությունն ինչպես է արձագանքել պատգամավորների առաջարկներին: Նա եւս գտնում է, որ ՀՀ վարչապետի ուղերձը ԱԺ նիստում աղերսներ չունի բյուջեի նախագծի հիմնադրույթների հետ: Ըստ նրա` նախագծում մատնանշված չեն վերահսկողության եւ կառավարման մեթոդներ, որոնք հնարավորություն են տալու գոյատեւումից անցնել զարգացման ծրագրերի:
14.11.2008
Լատվիայի դեսպանն Ազգային ժողովում
Նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Լատվիայի դեսպան Նիլս Յանսոնին: Շնորհավորելով նորանշանակ դեսպանին` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը վստահություն հայտնեց, որ նա իր նպաստը կբերի երկու երկների եւ խորհրդարանների կապերի զարգացմանն ու ամրապնդմանը: ԱԺ նախագահը կարեւորեց...

ԱԺ նախագահի պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն
Նոյեմբերի 17-ին պաշտոնական այցով Մոսկվա է մեկնում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Այցի ծրագրում նախատեսված են հանդիպումներ ՌԴ Պետական Դումայի նախագահ Բորիս Գրիզլովի, ՌԴ Դաշնային Ժողովի Դաշնության Խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ:...

Էստոնիայի դեսպանն Ազգային ժողովում
Նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Էստոնիայի նորանշանակ դեսպան Թոմաս Լուքին: Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց դեսպանին` նշանակման առիթով եւ վստահություն հայտնեց, որ նա կնպաստի երկու երկրների միջխորհրդարանական հարաբերությունների սերտացմանը, ինչն էլ իր հե...

ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նիստը
Նոյեմբերի 14-ին կայացավ 2008 թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նիստը, որի ընթացքում մարտի 1-ի եւ 2-ի իրադարձությունների ընթացքում ոստիկանության գործողությունների մասին պարզաբանումներ ներկայացր...

Էստոնիայի Հանրապետության դեսպանը հանդիպեց ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների հետ
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը նոյեմբերի 14-ին հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Թոմաս Լուքի հետ:Պարոն Լուքը տեղեկացրեց, որ Վրաստանում Էստոնիայի դեսպանատունը բացվել է 2 տարի առաջ, եւ այժմ համատեղման կա...

Քննարկվեցին փախստականների խնդիրները
Նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Բուշրա Հալեպոտային: Հանդիպմանը ներկա էր ՀՀ տարածքային կառավարման միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը: Աժ նախագահը կարեւորեց ՄԱԿ-ի գրասենյակի հետ ջերմ հարաբերությո...

Բելառուսի դեսպանն Ազգային ժողովում
Նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Բելառուսի նորանշանակ դեսպան Ստեպան Սուխորենկոյին:Դեսպանն Աժ նախագահին փոխանցեց Բելառուսի խորհրդարանի երկու պալատների նախկին նախագահների շնորհավորական ուղերձները` իրազեկելով, որ Բելառուսում խորհրդարանական նոր ընտրությունների արդյուն...