24.11.2008
Խորհրդարանական լսումներ Ազգային ժողովում
![](/news_images/tttsumner%20petairava%20g%20jpg.jpg)
Բացելով խորհրդարանական լսումները` ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությունը 2008 թ. հունվարին ներկայացրել է «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ, հանձնաժողովում օրինագծի կապակցությամբ կազմակերպվել են քննարկումներ եւ որոշվել է կազմակերպել խորհրդարանական լսումներ` համարելով, որ հանրային կարծիքը կարեւոր է նման օրենք ընդունելու համար:
Հիմնական զեկուցող, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի ընդունումը պայմանավորեց տնտեսական հանցագործությունների դեմ պայքարում իրականացվող քրեաիրավական քաղաքականության փոփոխման անհրաժեշտությամբ: Ըստ նրա` փոփոխությունները միտված են ապահովել արարքի եւ պատժի համաչափությունը, հարկային վարչարարության խստացման արդյունավետությունը եւ հասարակական հարաբերությունների զարգացմանը համընթաց հիմնախնդիրների լուծումը: Պարոն Սարգսյանը, ներկայացնելով 2004-2007 թթ. եւ 2008 թ. 10 ամիսների վիճակագրական տվյալները, տեղեկացրեց, որ «ՀՀ քրեական օրենսգրքի» 188 եւ 212 հոդվածներով գրանցված հանցագործությունների քրեաբանական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 2004 թ-ին գրանցվել է նշված հանցագործությունների 192 դեպք, 2005 թ.` 189, 2006 թ.` 204, 2007 թ.` 176, իսկ 2008թ-ի 10 ամիսների ընթացքում գրանցվել է 282 դեպք: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ներկայացրեց տնտեսական հանցագործությունների շարժընթացը 2004-2008 թթ. ընթացքում` 2004 թ. գրանցվել է ապօրինի ձեռնարկատիրության 23 դեպք, 2005 թ` 23 դեպք, 2007 թ` 16 դեպք, 2008 թ. 10 ամիսների ընթացքում` 48 դեպք: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տնտեսական հանցագործությունների մեջ տեսակարար կշիռ ունեն գանձվող հարկերը եւ տուրքերը կամ այլ պարտադիր վճարումներից խուսափելը: Նշվեց, որ քրեական օրենսգրքի փոփոխություններն առաջարկվում են քրեական օրենսգրքի 72 հոդվածի 2-րդ մասի հիման վրա, քրեական օրենսգրքի 189 հոդվածի 5-րդ մասով եւ 205 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարած անձանց կողմից պատճառված վնասը եւ հափշտակված արժեքն ու տուգանքը հատուցելու հիմքով քրեական պատասխանատվությունից նրանց ազատելը բացառելու նպատակով, քանի որ նպատակահարմար չէ պետական բյուջե հարկերը վճարելուց խուսափող, պետությանը դիտավորությամբ խոշոր չափերի` 15 մլն դրամից ավելի վնաս պատճառող ծանր հանցանք կատարած անձանց համար նախատեսել զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու հնարավորություն, ինչը չի նպաստի նշված հանցատեսակի կանխարգելմանը:
![](/news_images/ttttzequcox%20Sargsyan%20dadaxazi%20texakal%20g.jpg)
Պարոն Սարգսյանի համոզմամբ` ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման եւ առաջընթացի շահերը պահանջում են բարձրացնել հարկային վարչարարության խստացման, տնտեսական հանցագործությունների համար սահմանված պատիժների կանխարգելման արդյունավետությունը:
Հիմնական զեկուցողին ուղղված հարցերը վերաբերում էին սպառողների շահերի պաշտպանությանը, պատժամիջոցների խստացման արդյունավետությանը, Քրեական օրենսգրքի 190 հոդվածի փոփոխության անհրաժեշտությանը, մանր ու միջին բիզնեսի գործունեությանը եւ այլն:
Հարակից զեկուցող, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արտակ Դավթյանի կարծիքով` դժվար կլինի հստակեցնել քաղաքացիաիրավական հարաբերությունների շրջանակում կատարվող հանցագործությունների սահմանը, օրինակ` բեռնափոխադրումների ոլորտում, երբ փոխվում է բեռնափոխադրման չափը, եւ եկամուտը ձեւափոխվում է, դառնում է քրեորեն հետապնդելի եւ ստացվում է, որ քաղաքացիաիրավական հարաբերություններով կարգավորվող հարցը տեղափոխվում է քրեորեն հետապնդելի ոլորտ, ինչը մեծացնում է հանցագործությունների ցանկը: Ըստ պարոն Դավթյանի` օրենսդրական նախաձեռնությունը հակասում է գործող մի շարք օրենքների: Արտակ Դավթյանը ողջունում է տուգանքների մեծացումը: Նրա համոզմամբ` պետք է նշել, թե հանրապետությունում ստվերայնության ի՞նչ մակարդակ կա եւ փոփոխությունները ի՞նչ արդյունք կտան ստվերի դեմ պայքարում: Նշված վիճակագրական տվյալների համաձայն` 205 հոդվածով սահմանված հանցագործությունների աճ է գրանցվել, բայց դատարան ուղարկված գործերի քննությունն այլ պատկեր է ներկայացնում. եթե 2004 թ. գրանցվել է 50 հանցագործություն, դատարան ուղարկվել է 18-ը, 2007 թ.` 59 հանցագործությունից դատարան է ուղարկվել 12-ը: Հիմնավորումը պետք է պարզաբաներ, թե դա ինչո՞վ է պայմանավորված:
Արտակ Դավթյանը պատիժների սահմանմանը դեմ չէ, բայց, ըստ նրա, պետք է հասկանալ պատժամիջոցների խստացման տրամաբանությունը: Նա կարծում է, որ հիմնավորման մեջ հարկային վարչարարության խստացման արդյունավետության տեսակետից պետական եկամուտների կոմիտեն հիմնավորումներ պետք է ներկայացներ: Պարոն Դավթյանը գտնում է, որ օրենսդրական նախաձեռնությունը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում: Նրա համոզմամբ` օրինագիծը կշահի, եթե ներկայացվեն գործող օրենսդրության թերություններն ու բացթողումները, որոնք պետք է վերանան օրինագծի ընդունումից հետո:
![](/news_images/ttt+%20g+DSC_9758.jpg)
ԱԺ օրենսդրության վերլուծության վարչության քրեական եւ վարչական իրավունքի բաժնի վարիչ Արա Երեմյանն անդրադարձավ «ՀՀ քրեական օրենսգրքի» 190 հոդվածում «հանցավոր» բառը «անօրինական» բառով փոխարինելու կառավարության առաջարկին: Ըստ առաջարկի` գործող «Քրեական օրենսգրքով» քրեորեն հետապնդելի չհամարվող ցանկացած արարք, որը գտնվում է վարչաիրավական կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների տիրույթում, համարվելու է քրեորեն հետապնդելի: Դա հակասում է քրեական օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ մասին, ըստ որի հանցագործություն չի համարվում այն գործողությունը, որը թեեւ ձեւականորեն պարունակում է որեւէ արարքի հատկանիշներ, սակայն նվազ կարեւորության պատճառով հասարակական վտանգ չի ներկայացնում: Արա Երեմյանը համոզված է, որ անօրինական ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման համար պետք է պայքարել վարչաիրավական կամ քաղաքացիաիրավական ակտերով, գործընթացի քրեականացումը կնշանակի փոխել տնտեսական հարաբերություններին վերաբերող քրեական քաղաքականությունը: «Հանցավոր» բառը «անօրինական» բառով փոխարինելը կարող է հանգեցնել քրեական քաղաքականության կտրուկ փոփոխությունների, որը ընդունված չէ ԵԽ անդամ պետություններից որեւէ մեկում, դա, ըստ պարոն Երեմյանի, հետքայլ է, որը կարող է խոչընդոտել գույքային բնականոն գործունեությանը:
Հարցի վերաբերյալ ելույթ ունենալով` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Օսիկյանը ներկայացրեց պետեկամուտների կոմիտեի վիճակագրական տվյալները հարկային հանցագործությունների ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, անդրադառնալով պատասխանատվության խստացման անհրաժեշտությանը, նշեց, որ գիտական հստակ մոտեցումներ հայտնի չեն, սակայն բացի վիճակագրությունից պետք է լինի համեմատական վերլուծություն օրենսգրքի տարբեր հոդվածների միջեւ: Խոսելով կեղծ ձեռնարկատիրությունից եւ հարկերից խուսափելուց, միջազգային փորձի ուսումնասիրությունից` նա ընդգծեց, որ առաջարկվող փոփոխությունները ոչ բոլոր հոդվածներով են համոզիչ: Տուգանքների եւ ազատազրկման մասով, ըստ հանձնաժողովի նախագահի, օրինագիծը մի կողմից կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, մյուս կողմից
![](/news_images/ttt2%20+%20g%20DSC_9773.jpg)
Եզրափակիչ ելույթում ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արտակ Դավթյանը կարեւորեց հարկային օրենսդրության բովանդակային կիրառումը: Նրա կարծիքով` հանրային հնչեղության նախագծերը պետք է քննարկվեն եւ առաջարկների հիման վրա հղկվեն ու կատարելագործվեն:
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը շնորհակալություն հայտնեց արդյունավետ քննարկումների եւ առաջարկությունների համար` փաստելով, որ նախագիծը վերանայման կարիք ունի: Նա նշեց, որ հանձնաժողովի հետ համատեղ աշխատանքում, հաշվի առնելով նաեւ եվրոպական երկրների փորձը` օրինագիծը կլրամշակվի:
Քննարկումների ընթացքում պատգամավորները եւ շահագրգիռ այլ անձինք հարցադրումների եւ ելույթների տեսքով բարձրացրին մի շարք հարցեր, որոնք հետագայում կօգնեն կատարելագործել օրենքը: Եղան նաեւ գործնական առաջարկներ, ինչը հանձնաժողովը հաշվի կառնի իր հետագա աշխատանքներում:
Ամփոփելով խորհրդարանական լսումները` ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը կարեւորեց օրինագծի շուրջ հանրային քննարկումների կազմակերպումը:
24.11.2008
Միջազգային համաժողով Սանկտ Պետերբուրգում
Նոյեմբերի 24-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում ԱՊՀ ՄԽՎ շրջանակներում հրավիրվեց միջազգային համաժողով` միջազգային մարդասիրական իրավունքի թեմայով, որը նվիրված էր 1868 թ ընդունված` Սանկպետերբուրգյան Հռչակագրի 140-րդ տարեդարձին: Վեհաժողովի աշխատանքներին մասնակցեց ՀՀ ԱԺ փոխնա...
Միջազգային համաժողով Սանկտ Պետերբուրգում
Նոյեմբերի 24-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում ԱՊՀ ՄԽՎ շրջանակներում հրավիրվեց միջազգային համաժողով` միջազգային մարդասիրական իրավունքի թեմայով, որը նվիրված էր 1868 թ ընդունված` Սանկպետերբուրգյան Հռչակագրի 140-րդ տարեդարձին: Վեհաժողովի աշխատանքներին մասնակցեց ՀՀ ԱԺ փոխնա...
24.11.2008
ԱԺ արտահերթ նիստ` նոյեմբերի 26-ին, ժամը 12-ին
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ստորագրել է որոշում` ըստ որի ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ 2008 թ. նոյեմբերի 26-ին, ժամը 12-ին կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով. ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳ1. «Պա...
ԱԺ արտահերթ նիստ` նոյեմբերի 26-ին, ժամը 12-ին
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ստորագրել է որոշում` ըստ որի ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ 2008 թ. նոյեմբերի 26-ին, ժամը 12-ին կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով. ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳ1. «Պա...
24.11.2008
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության ազգային արժույթի թողարկման 15-ամյակի առիթով
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ուղերձով շնորհավորել է ՀՀ դրամի թողարկման 15-ամյակի կապակցությամբ.«Պետականության վերականգնումից ու պետականության խորհրդանիշների` դրոշի, զինանշանի, օրհներգի, հաստատումից հետո Հայաստանի Հանրապետության տնտեսական անկախության հաստատման վճռական ու կարեւոր քայլերից էր անցում...
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության ազգային արժույթի թողարկման 15-ամյակի առիթով
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ուղերձով շնորհավորել է ՀՀ դրամի թողարկման 15-ամյակի կապակցությամբ.«Պետականության վերականգնումից ու պետականության խորհրդանիշների` դրոշի, զինանշանի, օրհներգի, հաստատումից հետո Հայաստանի Հանրապետության տնտեսական անկախության հաստատման վճռական ու կարեւոր քայլերից էր անցում...