Տպել
28.11.2008
ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նիստը

Նոյեմբերի  28-ին տեղի ունեցավ 2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի հերթական նիստը` հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի նախագահությամբ: 

Նիստի սկզբում պարոն Նիկոյանը տեղեկացրեց, որ նոյեմբերի 27-ին  հանձնաժողովի աշխատանքային խորհրդակցությանը հրավիրվել է ներքին զորքերի փոխգնդապետ Արթուր Սիրեկանյանը եւ մանրամասներ է ներկայացրել  մարտի 1-2-ին ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառման վերաբերյալ: Պարոն Նիկոյանի խոսքով` հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները հանձնաժողովը չի ստացել, ուստի այս հարցին նորից անդրադարձ կկատարվի: 

Անդրադառնալով օրակարգի երկրորդ հարցին, պարոն Նիկոյանը նշեց, որ Հայաստանի վեց քաղաքացիներ հանձնաժողովին  մարտի 1-2-ի իրադարձություններին վերաբերող տեսանյութ են տրամադրել` կից գրությամբ: Գրության մեջ նշված է, որ ուղարկելով փաստերը, իրենք հույս ունեն, որ հանձնաժողովը  կպարտադրի իրավապահներին տեսանյությում առկա ապացույցները դարձնել քննարկման առարկա եւ հասանելի` ժողովրդին: Պարոն Նիկոյանը  նշեց, որ հանձնաժողովը միեւնույն սկզբունքով է վերաբերվում տրամադրված բոլոր նյութերին եւ նպատակարմար է համարում ստացված  տեսանյութը նույնպես քննարկել: Տեսաերիզում հիմնականում դրվագներ էին մարտի 1-2-ի իրադարձություններից եւ ընդդիմության ղեկավարների` մասնավորապես  Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ալեքսանդր Արզումանյանի, Նիկոլ Փաշինյանի, Արարատ Զուրաբյանի  եւ Սուրեն Սիրունյանի հեռախոսազրույցների գաղտնալսումները, որոնք արվել էին մարտի 1-ին եւ 2-ին:  

Որոշվեց տեսանյութի քննարկումը  կազմակերպել գաղտնալսված բոլոր հեռախոսազրույցները լսելուց հետո, առաջարկվեց հրավիրել նաեւ ընդդիմության ղեկավարներին:


28.11.2008
Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավարը խորհրդարանում
Նոյեմբերի 28-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերին: Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը  կարեւորելով Եվրամիություն-Աժ համագործակցությունը, հավաստիացրեց  դեսպանին, որ խորհրդարանը մեծապես շահագրգված է փոխշահա...

28.11.2008
ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Նոյեմբերի 28-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի  նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որի ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման ԱԺ չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման  եւ    դեկտեմբերի 1- 4-ի   ԱԺ չորսօրյա նիստ...

28.11.2008
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը
Նոյեմբերի 28-ին տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը;ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը, Արա Բաբլոյանի նախագահությամբ, առաջին ընթերցմամբ քննարկեց ԱԺ պատգամավորներ  Արա Բաբլոյանի, Մկրտիչ Մինասյանի, Կարեն Ավագյանի, Մխիթար Վարագյանի, Արմեն Մարտիրոսյանի, Ռուբիկ Հարությունյան...