Տպել
03.12.2008
Ցավակցական հեռագիր Ասծատրյանների ընտանիքին


ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է ուղարկել պետական, հասարակական, տնտեսական ականավոր գործիչ Եղիշե Ասծատրյանի հարազատներին ու մերձավորներին` նրա մահվան կապակցությամբ: «Եղիշե Ասծատրյանի  անվան հետ է կապվում Հայաստանի ժողովրդական տնտեսության մի շարք ճյուղերի զարգացումը, նա լուրջ ներդրում է ունեցել նաեւ տնտեսագիտության բնագավառում» նշել է ԱԺ նախագահը` Ազգային ժողովի եւ իր կողմից վշտակցելով նրանց ծանր կորուստի պահին: