Տպել
05.12.2008
Պորտուգալիայի Հանրապետության Ժողովի նախագահի շնորհավորանքը ԱԺ նախագահին

Պորտուգալիայի Հանրապետության Ժողովի նախագահ Ժայմե Գաման ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին պաշտոնական այցով հրավիրել է Պորտուգալիա` երկու երկրների միջպետական ու միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման եւ ժողովուրդների միջեւ կապերն ամրապնդելու նպատակով: Պարոն Գաման նաեւ իր ջերմ շնորհավորանքներն է հղել Հովիկ Աբրահամյանին` ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ ու հաջողություններ է մաղթել նրան իր կարեւոր ու պատասխանատու առաքելության իրականացման ընթացքում: