Տպել
05.12.2008
Խորհրդարանական ճեպազրույցները

Դեկտեմբերի 5-ին խորհրդարանում հավատարմագրված լրագրողների համար ԱԺ չորրորդ գումարման չորրորդ նստաշրջանի վերջին քառօրյայի աշխատանքներն ամփոփեցին ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները: Հարցերն առնչվում էին «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում կատարվող փոփոխություններին, Հելսինկյան հայտարարությանը, հայ-թուրքական հարաբերություններին:

Խոսելով «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին կառավարության առաջարկի մասին` ԱԺ փոխնախագահ Հրայր Կարապետյանը տեղեկացրեց, որ ՀՅԴ-ն մասնակցել է օրինագծի քննարկումներին, ներկայացրել է առաջարկ, որով նախատեսվում է հանրաքվեի անցկացմանը խորհրդարանի մասնակցությունը: Պարոն Կարապետյանը կարեւորեց պետական եւ ազգային խնդիրների վերաբերյալ հասարակական կարծիքի բացահայտումը: Նա բացառեց իշխանությունների կողմից ժողովրդի կարծիքի անտեսումը որոշումներ ընդունելիս:

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ «Ժառանգություն» կուսակցությունը սկզբունքորեն դեմ է արտահայտվել եւ անթույլատրելի է համարում օրենքի այդ տեսքով ընդունումը: Նա գտնում է, որ օրենսդրական նախաձեռնության ետեւում թաքնված են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի որոշակի խնդիրներ: Եթե ՀՀ կառավարությունը ցանկանում է որոշակի մեխանիզմով վեր հանել հասարակության կարծիքը,  դա կարող է անել հասարակական կարծիքի բացահայտման մասին առանձին օրենքի ընդունումով, որը որեւէ կապ չի ունենա հանրաքվեի գաղափարի հետ:

Անդրադառնալով Հելսինկյան հայտարարությանը եւ հայ-թուրքական հարաբերություններին` ՀՀԿ խմբակցության անդամ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ Հելսինկյան հայտարարությունն ամրագրում է, որ պետք է պահպանվեն Մոսկովյան հռչակագրի սկզբունքները եւ ԼՂ խնդրի ռազմական լուծումը պետք է բացառվի: Հռչակագրում նշվում է, որ համաձայնության չեն եկել հիմնական սկզբունքների վերաբերյալ, բայց  հայկական կողմի համար կարեւորն այն է, որ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափը պահպանվում է, որը մշտապես  պնդել է հայկական կողմը:  Ըստ նրա` հայկական կողմը վարում է նախաձեռնող արտաքին քաղաքականություն, առաջնորդվում է պետության եւ ազգի շահերով: «Մենք արձագանքող չենք, մենք նախաձեռնող ենք, սա է տրամաբանությունը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հստակ ասել է, որ հայկական կողմը երբեք չի գնա միակողմանի զիջումների, իսկ փոխզիջումներն էլ պետք է բխեն Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի շահերից: Եվ չմոռանանք, որ Հայաստանն այս պատերազմում հաղթող կողմ է եւ դրա մասին թող չմոռանան մեր ադրբեջանցի գործընկերները: Եւ պատահական չէ, որ մենք խոսում ենք այս երեք նախապայմաններից ելնելով»,- ասաց պարոն Շարմազանովը:  Հայկական կողմը բացառում է ԼՂ հիմնախնդրի լուծման գործընթացում Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափի փոփոխությունը: Նշվեց, որ նպատակը Արցախի խնդրի  հայանպաստ լուծումն է եւ այս հարցում շտապողականություն ցուցաբերել պետք չէ:

Անդրադառնալով  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզայի հայտարարությանը` ՀՀԿ ներկայացուցիչը  նշեց, որ պարոն Բրայզան եւ համանախագահները պետք է գիտակցեն, որ Լեռնային Ղարաբաղը` որպես ինքնավար մարզ, եղել է Խորհրդային Ադրբեջանի կազմում եւ ինքնորոշման այդ կարգավիճակը չի բավարարել ԼՂԻՄ բնակչությանը: Ըստ նրա`  ինքնորոշման մասին խոսելով` պարոն Բրայզան պետք է գիտակցի, որ հայկական կողմը, մասնավորապես ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը արտասահմանյան  լրատվամիջոցների եւ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ հստակ նշել է, որ ՀՀ իշխանությունները, հայ ժողովուրդը չի պատկերացնում ԼՂ կարգավիճակը անկախ Ադրբեջանի կազմում:

ԲՀԿ խմբակցության անդամ Ավետ Ադոնցը Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի առումով դրական է գնահատում Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների ընդունած Հելսինկյան հայտարարությունը: Ըստ նրա` հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատումը բարերար ներգործություն կունենա ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վրա:

ՀՅԴ խմբակցության անդամ Հրայր Կարապետյանի գնահատմամբ` Հելսինկյան հայտարարությունը արտառոց սկզբունքեր չի պարունակում, հաստատում է Մոսկովյան հռչակագրի դրույթները: Պարոն Կարապետյանին զարմացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի իրարամերժ հայտարարությունները: Նա գտնում է, որ ԱՄՆ-ն ներկայացնող պատասխանատու քաղաքական գործիչը պետք է լուրջ վերաբերի իր հայտարարություններին:

Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը առաջին քայլը կատարել է, սակայն, ըստ ԱԺ փոխնախագահի, թուրքական կողմից եւ քաղաքական, եւ դիվանագիտական իմաստով պատասխան քայլ չի եղել, ընդհակառակը` Թուրքիան շարունակում է պայմանավորել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը ԼՂ հիմնահարցի ադրբեջանամետ լուծմամբ, մերժում է ցեղասպանությունը եւ շարունակում է տնտեսական շրջափակումը Հայաստանի նկատմամբ: ՀՅԴ ներկայացուցիչը նկատում է Թուրքիայի կողմից քարոզչական միտումներ` Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի Հայաստան այցելությունը ներկայացնելով իբրեւ հարաբերությունների ջերմացում, եւ այդ փաստը օգտագործելով  ցեղասպանության ճանաչման դեմ պայքարում: Թուրքիան  ցեղասպանության ճանաչումը ներկայացնում է միայն սփյուռքահայության գործունեություն` մոռանալով, որ ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը ցեղասպանության միջազգային ճանաչումը հռչակում է արտաքին հարաբերությունների գերակայություններից մեկը: Հրայր Կարապետյանը հիշեցրեց, որ ՀՅԴ-ն համամիտ է ՀՀ նախագահի հռչակած սկզբունքներին` ԼՂ-ն չի կարող լինել Ադրբեջանի մաս, ԼՂ-ն պետք է ստանա անվտանգության միջազգային երաշխիքներ եւ Հայաստանի հետ ունենա ցամաքային սահման:

ՕԵԿ անդամ Հովհաննես Մարգարյանն ընդգծեց, որ ՕԵԿ-ը կողմ է արտաքին քաղաքականության բնագավառում Հայաստանի իշխանությունների վարած հավասարակշռված եւ նախաձեռնողական քաղաքականությանը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզայի` տարածքային ամբողջականությանը եւ ազգերի ինքնորոշմանն առնչվող հայտարարությանն անդրադառնալով` պարոն Մարգարյանը նշեց, որ ՕԵԿ-ը կողմ է ՀՀ նախագահի` ԼՂ հարցում ինքնորոշման սկզբունքը քննարկման ենթակա չէ հայտարարությանը: Նա կարեւորեց հիմնախնդրի կարգավորման հարցում ԼՂ-ի բանակցային կողմ դառնալը:

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ տեղի ունեցող գործընթացը ցույց է տալիս, որ եվրոպական հանրության համար ղարաբաղյան խնդիրը օրակարգային հարց է: Պարոն Սաֆարյանը գտնում է, որ տարածքային գործընթացում իմիտացիաների ժամանակն անցել է եւ եկել է կոնկրետ որոշումներ ընդունելու ժամանակը: Ըստ նրա` եթե նախկինում հնարավորություն կար ասելու, որ հատուկ սկզբունքների մասին համաձայնագիր չենք կարող կնքել, որովհետեւ մանրամասների շուրջ վիճաբանում ենք Ադրբեջանի հետ,  այս պարագայում պարտադրվելու է ստորագրել փաստաթղթեր, որոնց վերաբերյալ տարաձայնություններ չկան: Պարոն Սաֆարյանը գտնում է, որ Հելսինկյան հայտարարության մեջ շարունակում է մտահոգիչ մնալ այն հանգամանքը, որ ԼՂ չի հիշատակվում որպես հակամարտության անմիջական կողմ:



27.09.2024
Նախագծի հեղինակները հանդիպել են մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, լսել նրանց մտահոգությունները
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն ու Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը սեպտեմբերի 27-ին հանդիպել են մի շարք ստեղծագործական միությունների, հասարակական կազմակերպությու...

27.09.2024
Հոկտեմբերի 1-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 19 հարց
Սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել եւ հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հոկտեմբերի 1-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է հերթական նիս...

27.09.2024
Ռուստամ Բաքոյանը հանդիպել է եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը սեպտեմբերի 27-ին հանդիպել է Իրաքի եզդիական համայնքի առաջնորդ ընտանիքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2014 թվականի օգոստոսի 3-ին «Իսլամական պետություն» ահաբեկչակ...

27.09.2024
Քննարկվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում եւ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 27-ին գումարել է նիստ: Այն վարել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ...

27.09.2024
Առաջարկվում է ՆԳՆ ենթակայությամբ ձեւավորել մեկ միասնական ուսումնական հաստատություն
Նախատեսվում է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ու Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի վերակազմակերպման արդյունքում ձեւավորել ՆԳՆ ենթակայությամբ գործող մեկ միասնական ուսումնական հաստատություն: Դա թույլ կտա ձեւավորել կառավարման միասնական արդյունավետ մոդել, ապահովել ուսումնական գործընթացի կազմակերպմ...

27.09.2024
ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները կտարածվեն նաեւ ՊՊԾ զինծառայողների վրա
Նախագծով առաջարկվում է ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները տարածել նաեւ ՀՀ պետական պահպանության ծառայության զինծառայողների վրա: «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մաս...

27.09.2024
Նախագծի նպատակն է բացառել լիազորող նորմի բացակայությամբ ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի առկայությունը
Կառավարության որոշմամբ սահմանվում են Հայկական ատոմային էլեկտրակայանի ճառագայթային կամ միջուկային վթարների դեպքում բնակչության պաշտպանության ազգային պլանի հաստատման եւ դրանից բխող գործողությունների հետ կապված հարաբերությունները, իսկ մեկ այլ որոշմամբ էլ արտակարգ իրավիճակներում Քաղաքացիական ավիացիայի կ...

27.09.2024
Ռազմաարդյունաբերական կոմիտեին կտրվեն նոր գործառույթներ. օրինագիծը ստացել է դրական եզրակացություն
Առաջարկվող փոփոխություններով ու լրացումներով կլուծվի մեկ հիմնական խնդիր, այն է` սահմանել նոր իրավական օրենսդրական գործառույթներ ռազմաարդյունաբերական կոմիտեի համար: Այս մասին ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական...

27.09.2024
Երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն
ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 27-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն են ստացել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ...

27.09.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է Եռաբլուր
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների  եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն եւ հարգանքի տուրք մատուցել 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին: Նրանք ծաղիկնե...

27.09.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

27.09.2024
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...