Տպել
29.12.2008
Հանդիպում խորհրդարանում

Դեկտեմբերի 29-ին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ, ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցը եւ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպեցին Տարածաշրջանի երիտասարդական կազմակերպությունների առաջնորդների առաջին հանդիպման  մասնակից  Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի եւ Մոլդովայի երիտասարդական կազմակերպությունների առաջնորդների հետ: 

Պարոն Ադոնցը եւ տիկին Զոհրաբյանը կարեւորեցին նման ձեւաչափով  հարաբերությունների զարգացումը եւ հանդիպումները, որոնք կխթանեն տարածաշրջանային փոխգործակցությունը:

Հանդիպմանը քննարկվեցին տարածաշրջանային անվտանգությանը եւ խաղաղությանը, Հայաստանի եվրաինտեգրմանը, հայ-թուրքական հարբերություններին, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը, հայոց ցեղասպանության ճանաչմանն առնչվող հարցեր: