Տպել
06.05.2009
Հովիկ Աբրահամյանը ներկա գտնվեց Երեւանում տեղի ունեցած մշակութային միջոցառումներին

Մայիսի 5-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին եւ տիկին Ռիտա Սարգսյանին ընկերակցեցին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ տիկին Ջուլիետա Աբրահամյանը` Ա.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի պրեմիերայի ընթացքում: Այն տեղի է ունեցել Հայաստանի եւ Ռուսաստանի Առաջին տիկնանց բարձր հովանու ներքո: Բալետի պրեմիերային ներկա գտնվելու համար հատուկ Երեւան էր ժամանել Ռուսաստանի Դաշնության առաջին տիկին Սվետլանա Մեդվեդեւան: Բալետը բեմադրել էր ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Սոցիալիստական աշխատանքի հերոս, Լենինյան եւ պետական մրցանակների դափնեկիր Յուրի Գրիգորովիչը:

Իսկ մայիսի 4-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանը ու Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ տիկին Ջուլիետա Աբրահամյանն ունկնդրեցին Սանկտ Պետերբուրգի Մարինյան թատրոնի նվագախմբի համերգը` աշխարհահռչակ դիրիժոր Վալերի Գերգիեւի ղեկավարությամբ: Համերգը կազմակերպվել էր Հայաստանի Նախագահի բարձր հովանու ներքո: Համերգի ընթացքում հնչեցին Ալեքսանդր Հարությունյանի, Էդվարդ Միրզոյանի, Ռոդիոն Շչեդրինի եւ Պյոտր Չայկովսկու ստեղծագործությունները:


25.09.2024
Աշխատանքային քննարկում Դիլիջանում
Դիլիջանում մեկնարկել է «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» օրենքի նախագծի եւ «Միջազգային քրեական դատարանի կանոնադրության վավերացումից հետո բխող  ներպետական ընթացակարգերի կատարման եւ համապատասխան օրենսդրական ակտերի ընդունման գործընթացները» թեմայով երկօրյա աշխատանքային քննարկումը: Այն...

25.09.2024
Ինքնակարգավորվող կազմակերպությունները կներկայացնեն գործողությունների ծրագիր
Նախագծով նախատեսվել է որակավորման հանձնաժողովում ընդգրկվող գնահատողի հինգ տարվա աշխատանքային փորձի շեմը նվազեցնել՝ դարձնելով երկու տարի, նպատակ ունենալով հանձնաժողովի աշխատանքներին ներգրավել մասնագետների առավել լայն շրջանակ: Այս մասին ասել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը՝ նշելով, որ ...

25.09.2024
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...